Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնականի գլխավորած պատվիրակությանը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։
Անդրադառնալով ՀՀ Սահմանադրությանը՝ Բայրամովն անհիմն մեղադրել է Հայաստանին տարածքային պահանջներ ունենալու մեջ. «Վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման ամենալուրջ խոչընդոտը Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների շարունակությունն է Հայաստանի մի շարք իրավական և քաղաքական փաստաթղթերում, հատկապես Սահմանադրության մեջ»։
Ըստ նրա՝ Հայաստանի ռազմականացման քաղաքականությունը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
Add new comment