Իրանի նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։
Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Փեզեշքիանը Նյու Յորքում անձամբ կգլխավորի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը։ Իրանի նախագահը Նյու Յորք կուղևորվի սեպտեմբերի 22-ին, իսկ սեպտեմբերի 24-ին համաշխարհային կազմակերպության գլխավոր ասամբլեայի նիստում ելույթ կունենա, որի ընթացքում կարտահայտի Իրանի ժողովրդի տեսակետը:
Բացի Գլխավոր ասամբլեայի նիստում ելույթից՝ նախատեսվում է, որ Իրանի նախագահը կմասնակցի Ապագա գագաթնաժողովին, հանդիպումներ կունենա ԱՄՆ-ում իրանական սփյուռքի ներկայացուցիչների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև բանակցություններ կվարի մի քանի պետությունների ղեկավարների հետ։
Add new comment