Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի․ Ֆիդան
Թուրքիան ԲՐԻԿՍ-ը դիտարկում է որպես այլընտրանքային տնտեսական հարթակ։ Այս մասին թուրքական «Anadolu» պետական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Եթե ԵՄ-ի հետ մեր տնտեսական ինտեգրումը հաջող լիներ, մենք, հավանաբար, մի շարք հարցերով նման լարված փնտրտուքների մեջ չէինք գտնվի»,- ասել է նա։
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը հիմնադրվել է 2006 թվականին։ 2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացան Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։
Add new comment