Ադրբեջանի և Իտալիայի ԳՇ պետերը քննարկել են ռազմական համագործակցությունը
Շարունակվում է Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևի պաշտոնական այցը Իտալիա։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Այցի շրջանակում ադրբեջանցի պաշտոնյան հանդիպել է Լուչիանո Պորտոլանոյի հետ, որը ներկայումս Իտալիայի պաշտպանության նախարարության սպառազինության ազգային տնօրենն է։ Քննարկվել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության շուրջ հարցեր։
Վելիևը շնորհավորել է Պորտոլանոյին Իտալիայի զինված ուժերի շտաբի պետ նշանակվելու կապակցությամբ։
Այնուհետև Իտալիայի համատեղ գործողությունների հրամանատարություն այցելած ադրբեջանական ռազմական պատվիրակությանը մանրամասն տեղեկություն է տրվել հաստատության գործունեության վերաբերյալ։
Add new comment