Ադրբեջանում անցկացվելու է ռազմարդյունաբերական միջազգային «ADEX 2024» ցուցահանդեսը
Սեպտեմբերի 24-ից 26-ը Բաքվում տեղի է ունենալու ռազմարդյունաբերական «ADEX 2024» ցուցահանդես-վաճառքը:
Թուրքական պաշտպանական արդյունաբերության 50 ընկերություն կմասնակցի ցուցահանդեսին։
Այս մասին հայտնում է թուրքական «Tgrt haber» կայքը:
Մասնակիցները կկարողանան ծանոթանալ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ընկերությունների մշակած տարբեր հարթակներին և համակարգերին, ինչպես նաև քննարկել համագործակցության հեռանկարները։
Add new comment