Նյու Յորքում կայացել է Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը
Նյու Յորքում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։
Հաղորդվում է, որ նախագահները հանդիպել են Նյու Յորքի «Թուրքական տանը»:
Էրդողանի և Փեզեշքիանի բանակցություններն անցկացվել են լրատվամիջոցների համար փակ ձևաչափով, դրանց բովանդակության մասին մանրամասներ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո սա Փեզեշքիանի առաջին հանդիպումն է Էրդողանի հետ։
Add new comment