Ոչ մի թշնամի չի համարձակվի ներխուժել Իրանի տարածք․ Փեզեշքիան
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ոչ մի թշնամի չի համարձակվի ներխուժել Իրանի տարածք։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Փեզեշքիանն ասել է Իրանի զինված ուժերի զորահանդեսի արարողության ժամանակ։
«Այսօր մենք խստորեն հայտարարում ենք ողջ աշխարհին, որ բացի մեր երկիրը պաշտպանելուց` իսլամական երկրների միասնության և համախմբվածության միջոցով մենք կարող ենք պահպանել խաղաղությունն ու անվտանգությունը մեր տարածաշրջանում և մեր պատիվն ու հպարտությունը ցույց տալ ամբողջ աշխարհին։
Այս միասնության շնորհիվ մենք կկարողանանք զսպել զավթողին` արյունարբու և հանցագործ Իսրայելին, որը չի խնայում կանանց, տղամարդկանց կամ երեխաներին։ Եթե մենք միասնական լինենք և միավորենք ուժերը, Իսրայելը չի կարողանա շարունակել իր հանցագործությունները»,- շեշտել է նա։
Փեզեշքիանը հավելել է, որ Իրանի իշխանությունները շարունակելու են նպաստել երկրի ռազմարդյունաբերության զարգացմանը։
Add new comment