Ադրբեջանում արտադրվում է ավելի քան 1000 ռազմական արտադրանք
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 24-26-ին Բաքվում տեղի է ունենալու «ADEX-2024» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը և «Securex Caspian» ներքին անվտանգության, պաշտպանության և փրկարարական տեխնիկայի 14-րդ միջազգային ցուցահանդեսը։
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Ուղերձում Ալիևը նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերությունը շատ արագ զարգանում է։
«Պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում Ադրբեջանի պաշտպանունակության ամրապնդման և ազգային անվտանգության ապահովման հարցերին, և այդ ոլորտների հետագա զարգացումն առաջնահերթ ուղղություններից է»,- ասել է նա։
Ըստ վերջինիս՝ իրականացված բարեփոխումների արդյունքում այսօր Ադրբեջանում արտադրվում է ավելի քան 1000 ռազմական արտադրանք։ Ալիևը հավելել է, որ Ադրբեջանն ընդլայնում է իր ռազմական և տեխնիկական հնարավորությունները՝ հասնելով պաշտպանական արդյունաբերության ոլորտում դինամիկ զարգացման։
Add new comment