458965

Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությունից չի թաքցվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը և վստահեցրեց՝ իրենք մշտապես տեղեկացնում են գործընթացների մասին: 

«Բոլոր հանդիպումների վերաբերյալ տրվում են համապատասխան մամուլի հաղորդագրություններ, այս փաստաթղթի բովանդակության մասին մշտապես տեղեկացվում է թե վարչապետի, թե ԱԳ նախարարի կողմից»,- ասաց նա։

ԱԳ փոխնախարարի խոսքով՝ այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, Հայաստանը կարծում է, որ առնվազն բավարար են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և մնացյալ հարցերի վերաբերյալ քննարկումները շարունակելու համար։

Հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում Հայաստանի այս տարբերակին, պատճառը ՀՀ Սահմանադրությո՞ւնն է, ԱԳ փոխնախարարն ընդգծեց՝ Սահմանադրությունն ու սահմանադրական փոփոխությունները մեր ներքին գործընթացներն են։

«Այն մտահոգություններին, որոնց մասին պաշտոնական Բաքուն բարձրաձայնում է, ըստ էության, արդեն իսկ պատասխան հնչել է, սահմանազատման կանոնակարգի հաստատման փուլում ՍԴ-ն տվել է մեկնաբանություններ, որոնք ցույց են տալիս, որ Բաքվի բարձրաձայնած մտահոգությունները որևէ աղերս չունեն իրականության հետ»,- նշեց Կոստանյանը։

 

Add new comment

From the author