17

2026-ին COP17-ը կանցկացվի Հայաստանում

2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը` Cop17-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր»,- գրել է նա։ 

Նշենք, որ ընտրությունը կատարել են Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող COP16-ի մասնակից երկրները։ 

Միջոցառումը նվիրված է բնապահպանական խնդիրների քննարկմանը, կլիմայի փոփոխությունը դադարեցնելու և կենսաբազմազանությունը պաշտպանելու համար համաձայնեցված լուծումներ գտնելուն:

Ավելացնել նոր մեկնաբանություն