44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցում բացահայտումներ կան. Անդրանիկ Քոչարյան
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ՝ կապված գաղտնիության ռեժիմի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Դեկտեմբերին զեկույցը կմտնի փորձաքննությունների փուլ՝ գաղտնիության ռեժիմի հետ կապված: Զեկույցն ավարտված է»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այն շատ մեծածավալ է:
Անդրադառնալով հարցին, թե կա՞ն կարևոր բացահայտումներ, նա նշեց. «Իհարկե, առանց բացահայտման ո՞նց կարող է լինել»:
Պատգամավորը չբացառեց, որ այդ բացահայտումներին կարող են քրեական գործեր հաջորդել: Նրա խոսքով՝ հիմա էլ հազարավոր քրեական գործեր կան:
ԱԺ լիագումար նիստերի դահլիճում զեկույցը հրապարակվելու է ամբողջ ծավալով:
Քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ: Հանձնաժողովի կազմում են ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորներ:
Ավելացնել նոր մեկնաբանություն