դկս

ԱԱԾ տնօրենը կարծում է, որ սահմանազատման արդյունքում կվերականգնվեն Հայաստանի օկուպացված տարածքները

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի արդյունքում ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ-ի օկուպացված տարածքներից։  Լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենը նշել է, որ այժմ տեղի է ունենում սահմանազատման գործընթաց և այն շարունակական է լինելու։

«Վերջերս սահմանազատման հարցով հանձնաժողովների կանոնակարգը վավերացվեց Հայաստանում Ազգային ժողովի կողմից, իսկ Ադրբեջանում՝ նախագահի կողմից։ Եվ այդ գործընթացը, կարծում եմ, լինելու է շարունակական»,- ասաց Աբազյան։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանազատման գործընթացի արդյունքում կվերականգնվեն Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքները՝ Աբազյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն