Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակած առաջարկ, ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումը անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև այն սահմանը, որը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդներից հրաժարվելու Բաքվի պահանջին:
Անդրադառնալով սահմանազատմանը՝ վարչապետն ասել է. «Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում սահմանազատումը շարունակենք»:
Նա հիշեցրել է՝ ներկայումս Ադրբեջանում տեղի է ունենում մեծ միջազգային համաժողով՝ COP29-ը, կառավարության անդամները կենտրոնացած են դրա վրա:
«Ենթադրում եմ, գոնե ըմբռնումն այն է, որ COP29-ի ամփոփումից հետո գործընթացները կշարունակվեն»,- նշել է Փաշինյանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն