Ադրբեջանից Հայաստան է ուղևորվել ղազախական հացահատիկ տեղափոխող գնացքը
Ղազախական հացահատիկ տեղափոխող գնացքը Ադրբեջանից ուղևորվել է դեպի Հայաստան։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA-ն:
Գործակալության տվյալներով՝ գնացքն արդեն մեկնել է Բիլաջարի կայարանից։ Նշվում է, որ գնացքը կշարունակի երթևեկել Բիլաջարի-Հաջիգաբուլ-Բոյուկ Քյասիկ երթուղով։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Ռւսաստանից ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան։ Հաղորդվում է, որ ռուսական ցորենով բեռնված ևս 132 վագոն կուղարկվի Հայաստան։
Ավելացնել նոր մեկնաբանություն