Submitted by H.Aslanyan on
Իրանը միջնորդների միջոցով ուղարկել է ԱՄՆ-ի առաջարկած 15 կետերի պատասխանը, այս մասին գրում է Tasnim-ը։  Ըստ լրատվամիջոցի՝ Իրանը պահանջել է, որ թշնամու ագրեսիան դադարեցվի, ստեղծվեն պատերազմը չկրկնվելու օբյեկտիվ պայմաններ, վնասների փոխհատուցում լինի, պատերազմի ավարտն իրականացվի բոլոր ճակատներում, Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանության իրականացումը լինի Իրանի օրինական իրավունքը։

ԱՄՆ-ի հետ բանակցությունները մեկնարկելու են ուրբաթ, Իսլամաբադում. Իրանի ԱԱԳԽ

❗Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտնել է, որ ԱՄՆ հետ բանակցությունները մեկնարկելու են ուրբաթ օրը, Իսլամաբադում։ 

❗Խորհուրդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի ներկայացրած տասը կետերը ընդունել որպես բանակցությունների հիմք։ Այդ կետերն են՝

🔹Չհարձակվելու մասին երաշխիք ,

🔹Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանում,

🔹Ուրանի հարստացման իրավունքի ճանաչում,

🔹Առաջնային և երկրորդային բոլոր պատժամիջոցների չեղարկում,

🔹Արտերկրում Իրանի հաշիվների ապասառեցում,

🔹Իրանի դեմ Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում,

🔹Իրանի կրած վնասների փոխհատուցում,

🔹Տարածաշրջանից ԱՄՆ ռազմական ուժերի դուրսբերում։

🔹Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

🔹ՄԱԿ ԱԽ բանաձևով այս կետերի ամրագրում։

❗Խորհուրդը նաև ընդգծել է. «Իրանի պատվարժան ժողովուրդը պետք է իմանա, որ թշնամին արդեն մեկ ամիս է՝ աղերսում է դադարեցնել կրակը, սակայն մեր պատասխանը եղել է բացասական, քանի դեռ մեր նպատակները լիարժեք չեն իրագործվել։ Այժմ մենք ավետում ենք ձեզ, որ պատերազմի գրեթե բոլոր նպատակներն իրականացված են (թվարկվում է ԱՄՆ-ին հասցված վնասները)։ 

Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի կարգադրությամբ՝ որոշվել է մանրամասները վերջնականացնելու համար բանակցություններ անցկացնել Իսլամաբադում։ Առավելագույնը 15 օրվա ընթացքում դաշտում ձեռք բերված հաղթանակը պետք է ամրագրվի նաև քաղաքական հարթակում։ Այս ժամկետը կողմերի համաձայնությամբ կարող է երկարաձգվել։ Սա չի նշանակում պատերազմի ավարտ, և Իրանը պատերազմի ավարտը կընդունի միայն այն ժամանակ, երբ, հաշվի առնելով 10 կետից բաղկացած ծրագրում Իրանի նկատի ունեցած սկզբունքների ընդունումը, դրանց մանրամասները նույնպես վերջնականացվեն բանակցություններում։ Եթե թշնամու անձնատվությունը վերածվեց վերջնական քաղաքական ձեռքբերման, մենք միասին կտոնենք այս պատմական հաղթանակը։ Հակառակ դեպքում, մենք կշարունակենք պայքարը ռազմի դաշտում՝ մինչև կհասնենք Իրանի ժողովրդի բոլոր պահանջների կատարմանը։ Մեր մատները ձգանի վրա են։ Թշնամու կողմից ամենափոքր սխալի դեպքում կտրվի ամենախիստ պատասխանը»։

Աղբյուրը` IRI2day

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել