ԱՄՆ-ն այսօր կերկարաձգի ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը. Reuters
Թրամփի վարչակազմը հավանաբար ուրբաթ օրվանից կերկարաձգի երկրներին պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթ և նավթամթերք գնելու արտոնությունները: Հայտնել են Reuters-ի աղբյուրները։
Դա Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց հետո համաշխարհային էներգակիրների գները վերահսկելու ջանքերի մի մասն է։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մարտի կեսերից թույլատրել է ռուսական նավթի որոշակի տեսակների գնումը՝ 30-օրյա արտոնության շրջանակում, որը լրանում է ապրիլի 11-ին, հաղորդում է BBC-ն։
Մերձավոր Արևելքում պատերազմի կապակցությամբ Վաշինգտոնը թույլատրել է ռուսական հում նավթի և նավթամթերքի վաճառքը, որոնք արդեն բեռնվել էին լցանավերի վրա մինչև մարտի 12-ը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ «նեղ մասնագիտացված, կարճաժամկետ միջոցառումը» էական օգուտներ չի բերի Ռուսաստանին։ Մարտի վերջին Բալթիկ և Սև ծովերի նավթի արտահանման նավահանգիստների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները ավելացել են՝ ազդելով ինչպես նավթի մատակարարման, այնպես էլ Ռուսաստանում նավթի արդյունահանման վրա։
Ավելացնել նոր մեկնաբանություն