Submitted by H.Aslanyan on
Դրոշ

ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի թիրախային պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ

Ամերիկյան Just Security պարբերականը հրապարկել է ամերիկացի իրավապաշատպան,  The Sentry կազմակեպության համահիմնադիր Ջոն Փրենդերգաստի  հոդվածը՝ հայ-ադրբեջանական ներկայիս հարաբերությունների մասին:

Ստորև հոդվածը ներկայացվում է թարգմանաբար:

2023 թվականին բռնությամբ գրավելով վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածքը՝ Ադրբեջանը սկսել է առաջ մղել Հայաստանի հետ խաղաղություն կնքելու օրակարգը։ Բայց երկու երկրների միջև բախումների շարունակությունն ավելի հավանական է, քան խաղաղությունը։ Անդրազգային այլ սպառնալիքներն էլ շարունակում են թաքնված մնալ ջրի տակ։ Նախ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է առաջ տանել Հայաստանի հարավային սահմաններ սողացող ներխուժմամբ տարածքային ընդլայնման տեսլականը։ Ադրբեջանի բիզնես-գործարքների շոշափուկներն էլ պետք է ահազանգող լինեն միջազգային ֆինանսական համակարգի համար։

Չնայած Ադրբեջանի կառավարությունը փորձում է միջազգային տարբեր իրադարձությունների, մասնավորապես՝ 2024 թվականի նոյեմբերին COP29-ի անցկացման միջոցով իրեն ներկայացնել իբրև միջազգային հանրության հարգարժան անդամ, Բաքվի ռեժիմը շարունակում է մնալ խիստ ռազմականացված և չի պահպանում խաղի կանոնները։ 2020 թվականից Ադրբեջանի զինված ուժերը օկուպացրել են Հայաստանի մոտ 83 քառակուսի մղոն տարածք (215 կմ²), ինչը հանգեցրել է հարյուրավոր զինծառայողների մահվան և Հայաստանի շրջանների մոտ 7,600 բնակիչների տեղահանության։ Ու սա չի ներառում երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակչության հարկադիր տեղահանությունը։

Ադրբեջանը ցանկանում է ստանալ տարածք, որպեսզի երկաթուղի կառուցի դեպի իր էքսկլավ Նախիջևան։ Նախագիծ, որն Ալիևն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Հայաստանը դեմ է Ադրբեջանի ծրագրին՝ ասելով, որ դա կխախտի Հայաստանի ինքնիշխանությունը։ Թեև այս հարցը խաղաղության համաձայնագրի շրջանակում չի բանակցվել, երկու կողմն էլ համաձայնել են առանձին անդրադառնալ խնդրին խաղաղության գործարքը կնքելուց հետո։

Այդ ընթացքում Ալիևը Հայաստանի հարավային մի մեծ հատված անվանում է «Արևմտյան Ադրբեջան» և հայտարարում, թե կա ադրբեջանական հին համայնք, որն ունի «ազատագրության» կարիք։ Այս տարվա հունվարին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր համաձայնագրի ընդհանուր դրույթների մասին հայտարարության նույն օրը Ալիևն ավելի խստացրեց իր հռետորաբանությունը՝ Հայաստանն անվանելով «փաստացի ֆաշիստական պետություն» և հավելելով, որ «կամ Հայաստանի ղեկավարությունը կոչնչացնի այն, կամ մենք»։ Հայկական կողմն էլ ահազանգում է, որ Ադրբեջանը գնում է ռազմական էսկալացիայի՝ զգուշացնելով, որ Կովկասում հասունանում է նոր բախում։

Սպառնալիք՝ Հայաստանից անդին

Ադրբեջանը ստեղծում է սպառնալիք, որը շատ հեռու է գնում Հայաստանի սահմաններից։ Խոսքն Արևմուտքի մայրաքաղաքներում կաշառքների և փողերի լվացման սխեմաների մասին է։ Դրանցից գլխավորն այսպես կոչված «խավիարային դիվանագիտությունն» է, որի միջոցով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կաշառել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշ անդամների Ադրբեջանի օգտին քվեարկելու համար։ Այս սխեմայի վրա լրացուցիչ լույս է սփռել «Ադրբեջանական լվացքատունը»՝ բանկային փոխանցումների արտահոսք, որը բացահայտել է, թե ինչպես են խոշոր և կասկածելի գումարներ փոխանցվել ԵԽԽՎ մի շարք անդամների, որոնցից ոմանք հետագայում հեռացվել են այդ կառույցից։ Անմասն չի մնացել նաև ԱՄՆ-ն։ Անցած տարի ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կոնգրեսական Հենրի Քուեարին մեղադրել է կաշառք ստանալու մեջ, մասնավորապես՝ որ նա Ադրբեջանի նավթային պետական ընկերությունից (SOCAR) ստացել է 360,000 դոլար Ադրբեջանի օգտին լոբբինգ անելու համար։ Դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է։

Այս ընթացքում իմ համահիմնադրած «The Sentry» կազմակերպության զեկույցները լույս են սփռել այն հարցի վրա, թե ինչպես են Ալիևի երկու դուստրերը կուտակել 13 միլիարդ դոլարի աննախադեպ մի ամբողջ կայսրություն, մինչդեռ Ադրբեջանի ժողովուրդը շարունակում է ապրել բռնաճնշող ռեժիմի պայմաններում։ Քանի դեռ Ալիևի դուստրերը միջազգային հովանավորների մի ամբողջ բանակի աջակցությամբ թողարկում էին շքեղ ամսագրեր, ներդրումներ էին անում Դուբայի անշարժ գույքի շուկայում և շրջում էին աշխարհով մեկ, պարբերաբար հայտնվում էին Ադրբեջանի ժողովրդի բռնաճնշումների մասին տեղեկություններ։ Միայն 2023 թվականից սկսած՝ Ադրբեջանում բանտարկվել է 30-ից ավելի լրագրող և մեդիա ոլորտի ներկայացուցիչ։ Նրանց թվում է «Ամերիկայի Ձայն»-ի Ուլվիյա Ալին, որը ձերբակալվել է մայիսի 7-ին և ենթարկվել ոստիկանական բռնության։

Այս սպառնալիքներին պետք է արձագանքի և՛ Թրամփի վարչակազմը, և՛ միջազգային ֆինանսական դաշտը։

2024 թվականի իր նախընտրական քարոզարշավի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի արևմուտքում անջատված հայկական պետության քրիստոնյա հայերի հետապնդումն ու բռնի տեղահանությունը։ «Երբ դառնամ նախագահ, կպաշտպանեմ քրիստոնյաներին, կաշխատեմ բռնությունն ու էթնիկ զտումը դադարեցնելու ուղղությամբ և կվերականգնեմ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Նույն ձևով, երբ այսօր արդեն Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ սենատոր էր, համահեղինակել էր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի քայլերն ու մարդու իրավունքների շարունակական խախտումները դատապարտող բանաձև և Վաշինգտոնին կոչ էր արել դիտարկել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը։

Խաղաղության պահապաններ

Իհարկե, Միացյալ Նահանգները պետք է աջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնականացման գործընթացին։ Սակայն Վաշինգտոնի պաշտոնյաները պետք է հստակ ընդգծեն, որ ֆինանսական ճնշման, օրինակ՝ պատժամիջոցների պես գործիքներն օրակարգում են և կկիրառվեն խաղաղության համաձայնագրի ցանկացած խախտման կամ բռնության վերսկսման դեպքում։

Եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի Հայաստանի տարածքի դեմ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պետք է պատրաստ լինի կիրառել աստիճանաբար խստացող թիրախային պատժամիջոցներ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների, ընկերությունների և համակարգի շահառու այլ անձանց դեմ, մասնավորապես՝ Ալիևի քույրերի հովանավորների ցանցի և նրանց կորպորատիվ ունեցվածքի նկատմամբ։ Պատժամիջոցների ազդեցությունը կարող է մեծանալ նաև իրավապահ մարմինների կենտրոնացված գործողությունների միջոցով՝ ուղղված ապօրինի ֆինանսական գործարքների բացահայտմանն ու կանխմանը։

«Փողն իր խոսքն ասում է» հայտնի ասացվածքն այստեղ շատ տեղին է։ Թեև ադրբեջանցի պաշտոնյաները և նրանց հովանավորները կարող են փորձել անտեսել իրենց հեղինակությանը հասցված հարվածները, նրանք շատ խոցելի են, երբ խոսքը վերաբերում է իրենց հարստությանը։

Թեև Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները կիրառում են գործիքներ ադրբեջանական ռեժիմի վրա նշանակալի ազդեցություն ունենալու համար, այդ ազդեցությունը կարող է էապես ուժեղանալ մասնավոր հատվածի ներգրավմամբ։ Համաշխարհային ֆինանսական հաստատությունները պետք է իրականացնեն խստացված համալիր ստուգումներ՝ բացահայտելով և կանխելով Ադրբեջանի հետ կապված ապօրինի ֆինանսավորումները, հատկապես երբ միջբանկային ծառայություններ են մատուցվում Ալիևի ցանցի հետ առնչվող բանկերին։ Իրավաբանները, հաշվապահները և ընկերությունների գրանցմամբ զբաղվող գործակալները պետք է զգուշանան այն հաճախորդներից, որոնք Ալիևի կլեպտոկրատիայի հետ ունեն որևէ առնչություն կամ առավել ևս՝ դրա մասն են։

Թրամփի վարչակազմի և գլոբալ բանկերի կողմից ձեռնարկվող հանրային և մասնավոր քայլերը կարող են օգնել կանխել պատերազմի վերսկսումը Կովկասում և կրճատել Բաքվից միջազգային ֆինանսական համակարգ արտահոսող ապօրինի ֆինանսական միջոցները։ Այս տեսակի թիրախային ջանքերը կարող են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ստեղծելով խաղաղության հասնելու լծակներ և վերջ դնելով Ալիևների կայսրությունը տարիներ շարունակ սնուցող ապօրինի գումարների հոսքին»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը