ԱՄՆ ռազմաoդային ուժերի տասնյակ ավիափոխադրող ինքնաթիռներ են ուղևորվել դեպի Մերձավոր Արևելք. ԶԼՄ-ներ
Վերջին ժամերին ԱՄՆ ռազմաօդային ուժերի տասնյակ ավիափոխադրող ինքնաթիռներ, ինչպես նաև C-5 և C-17 ծանր բեռնատար ինքնաթիռներ են մեկնել ԱՄՆ-ում գտնվող բազաներից և Մեծ Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ավիաբազայից՝ ուղղվելով դեպի արևելք, ենթադրաբար՝ դեպի Մերձավոր Արևելքի բազաներ:
Այս մասին հայտնում են թռիչքների հետևման ծառայությունները և ռազմական դիտորդները` News.ru.il-ի հաղորդմամբ։
Պենտագոնից դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի եղել։
Այս ֆոնին իրանական աղբյուրները հաղորդում են ՀՕՊ համակարգերի պատրաստվածության բարձրացման մասին։
Ավելացնել նոր մեկնաբանություն