87

Անընդունելի ենք համարում ուղիների երկայնքով որևէ երրորդ ուժի տեղակայումը. Միրզորյանը՝ «Խաղաղության խաչմերուկի» մասին

Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը նախևառաջ մեր շահերի սպասարկմանն են ուղղված, Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: 

«Սա մեզ համար է, մենք ենք ուզում գտնվել մեծ, միջազգային լոգիստիկ անցուղիների խաչմերուկում»,- ասաց նա ՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ տարբեր երկրների վերաբերմունքին:

«Մենք անընդունելի ենք համարել և համարում ուղիների երկայնքով որևէ երրորդ ուժերի տեղակայումը, մասնակցությունը և այլն, բայց նաև պատրաստ ենք օր առաջ այս պայմաններով, այս սոուսով, եթե կարելի է, ձեռնամուխ լինել այդ ուղիների ապաշրջափակմանը»,- ասաց նա: 

Նա վստահություն հայտնեց,որ մոտ ապագայում «Խաղաղության խաչմերուկը» և ենթակառուցվածքների ապաշրջափակումն իսկապես կդառնան կարևոր և շատ օգտագործելի հանգույց  աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների միջև ապրանքների շարժի համար, և սրանով իսկ ևս մի էական աստիճանով կավելանա ՀՀ անվտանգությունը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն