Submitted by H.Aslanyan on
Լոգո

Ապրել սեփական մուլծիկների մեջ և հետո հանկարծ նկատել իրականությունը` նայելով հայ զինվորին տանջամահ անողների վիդեոները... սա քաղաքական մանկամտության գինն ա. Արտյոմ Տոնոյան

Սա գիտե՞ք ինչ ա, սա մեր քաղաքական մանկամտության խորհրդանիշն ա։ Պարզամտության, գյուղի շուստրիի աշխարհայացքի, որ մինչ օրս շարունակվում ա հորդալ մեդիայից, քաղաքական և սոցիալական հարթակներից։ Ու մենք չենք արել ոչ մի հետևություն, փոքր երեխայի նման, ով, ոտքը քարին խփելով, հետո թաթիկով է քարին խփում ու մտածում է, որ քարի մեջ արյուն կա։ 

Արտաքին քաղաքական հարցերի բոլոր առաջարկված լուծումները փուչ էին էն գլխից։ Քանի որ լուծման մեխանիզմի մեջ մենք դնում էինք մեր հնարավոր քյարը և մեր, միայն մեր գլխում ապրող և արարող պատկերացումները արտաքին աշխարհի մասին։ 

Հողերը տայինք, խաղաղության... լավ գոնե համակեցության պայմանագիր կնքենք պայմանական Տեր-Պետրոսյանական թեզը սին էր, ինչպես նաև սին էր «ոչ մի թիզ» թեզը։ Երկուսի մեջ էլ ճշմարտության հատիկ կար իհարկե։ Առաջինի մեջ միջազգային ուժերին հաշվի առնելն էր ճիշտ, երկրորդի մեջ` գիտակցումը, որ տալով չենք պրծնելու։ Բայց երկուսն էլ բաց էին թողնում ֆունդամենտալ բան` հակառակորդին։ Հետևաբար չէին պատասխանում հարցին, իսկ ի՞նչ եթե Ադրբեջանը չուզի, չհամակերպվի... Նման հարցը և դրան հետևած պատասխանը ենթադրում էր պատասխանատվություն և քրտնաջան աշխատանք, իսկ մենք զահլա չունեինք։ 

Օբյեկտիվացնել Ադրբեջանը, նայել նրան ու աշխարհին կրեմլյան կատարակտոտ հայացքով (իբր դե մենք էլ ենք էլի ասատրինա),  սնապարծության բարձրունքից...

Այս երկու սցենարներում էլ չկա Ադրբեջանը, նրա կամքը, հետևաբար մենք կույր էինք նրա ցանկությունների, քաղաքական ուղու, ու որպես արդյունք` նրանից եկող իրական վտանգի հանդեպ։ 

Փոխանակ զարգացնեինք քաղաքագիտությունը (էն ինչ հիմա քաղաքագիտական ֆակուլտետ եք անվանում, էտ դրսից եկող տուրիստներին տենց կխաբեք, ստեղ գյուղից մարդ կա), կովկասագիտությունը, տարածաշրջանն իրոք ուսումնասիրող ինստիտուտներ ստեղծեինք, փորձեինք աշխարհին նայել ոչ թե Բրյուսելից կամ Մոսկվայից, այլ Երևանից, դրա փոխարեն դիպլոմի առք ու վաճառքով էինք զբաղվում, քաղաքական դաշտում էլ «Կայսրության թևեր головного мозга»։ 

Ու մեկ էլ պարզվեց` կողքը խաղացող կա։ Ու ինքը ցանկություններ ունի։ Զզվում ա մեզնից, ի դեպ։ Ու ունի իրա հստակ նպատակն ու օրակարգը։ Ունի ազգակերտման հարցեր, որոնք ի դեպ լուծում ա հենց մեր հաշվին։ Ու ստեղ ընդհանրապես կապ չունի, թե դու իրան ոնց կբարևես կամ ինչ կասես, դու առհասարակ ստեղ կապ չունես։ Դու գաղափար չունես ինչ ա իրա գլխում, որովհետև դու ոչինչ չգիտես։ 

Ապրել սեփական մուլծիկների մեջ և հետո հանկարծ նկատել իրականությունը` նայելով հայ զինվորին տանջամահ անողների վիդեոները... Սա քաղաքական մանկամտության գինն ա։ Չգիտակցել, թե իրականում ինչ վտանգավոր կետում ես ապրում։ Գեոքաղաքական, միջմշակութային, միջկրոնական և իհարկե մեռնող կայսրությունների ու հառնող ազգերի դողէրոցքի արանքում։ 

Նյութը` Artyom Tonoyan-ի էջից

 Նկարում` «Արևմտյան Ադրբեջանի» ուսումնասիրությունների կենտրոնի լոգոն

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել