Առաջին անգամ է, որ հույսերն այսքան ամրապնդված են. Հայաստան այցելած թուրք գործիչը կիսվել է իր տպավորություններով

Առաջին անգամ է, որ հույսերն այսքան ամրապնդված են. Հայաստան այցելած թուրք գործիչը իր տպավորություններից է խոսել

Երևանում նոյեմբերի 4-5-ին անցկացված «Orbeli 2025» միջազգային ֆորումին Թուրքիայից մասնակցած «TESPAM»-ի (Թուրքիայի Էներգետիկ Ռազմավարությունների և Քաղաքականությունների Հետազոտական Կենտրոն) նախագահ Օղուզհան Աքյեներն հարցազրույց է տվել «Ermeni Haber» գործակալությանը։ Մերձավոր Արևելքի Տեխնիկական համալսարանի նավթի և բնական գազի ինժեներիայի բաժնի շրջանավարտ Օղուզհան Աքյեները երկար տարիներ աշխատել է «TPAO»-ի (Թուրքական նավթային կորպորացիա) կազմում՝ մասնակցելով բազմաթիվ միջազգային ծրագրերի, ղեկավարել է Լիբիայի և Ադրբեջանի գրասենյակները։ Ակադեմիական ոլորտում էներգետիկայի տնտեսագիտություն և կառավարում ուղղությամբ շարունակելով իր դոկտորական ուսումնասիրությունները՝ Աքյեները, միաժամանակ լինելով «TESPAM»-ի նախագահը, էներգետիկ քաղաքականության, աշխարհաքաղաքական զարգացումների և գլոբալ էներգետիկ խնդիրների թեմայով առաջատար մասնագետներից է։ Բազմաթիվ գրքերով, հոդվածներով և աշխատություններով հայտնի Աքյեներն ակտիվ դեր ունի Թուրքիայի էներգետիկ ռազմավարությունների ձևավորման գործում։ Գրում է Ermenihaber.am-ը:

- Առաջին անգամ եք գալիս Հայաստան։ Կկիսվե՞ք ձեր տպավորություններով և զգացողություններով։ Ի՞նչ կարող եք ասել միջոցառման մասին։

- Իրականում Հայաստան գալուց առաջ հարցրել էի մի քանի ընկերներիս, որոնք, իրենց ասելով, ճանաչում էին երկիրը։ Սակայն որոշ բացասական կարծիքներ էի ստացել։ Կարճատև այցիս ընթացքում համոզվեցի, որ առանց այցելելու ձևավորված այդ կանխակալ մոտեցումները իրականությանը չեն համապատասխանում։ Տեղում տեսա, որ Հայաստանը՝ իր մարդկանցով, փողոցներով, երաժշտությամբ, ուտեստներով, մշակութային բաղադրիչներով, բազմաթիվ ընդհանրություններ ունի Թուրքիայի հետ։ Ինձ օտար քաղաքում չէի զգում։ Էզանի (մուսուլմանական աղոթք) ձայնի բացակայությունից զատ, թվում էր՝ փողոցում հանդիպած շատերի հետ կարող եմ անմիջապես թուրքերեն խոսել։ Բացի այդ, Օրբելի կենտրոնի բազմաթիվ գործընկերների մաքուր թուրքերենը և նրանց անկեղծ վերաբերմունքը նույնպես ինձ ավելի ազատ զգալու պատճառ դարձան։ Ինչ վերաբերում է միջոցառմանը՝ տարբեր երկրներից մասնակիցների հավաքվելը և խաղաղությանը միտված արդյունավետ քաղաքացիական դիվանագիտության միջավայրի ձևավորումը, իմ կարծիքով, շատ արժեքավոր էր։ Կարծում եմ՝ միջոցառումն իր նպատակին հասավ։

- Հայաստան–Թուրքիա սահմանի բացումը Ձեր կարծիքով այս փուլում հեշտ իրականանալի՞ է, արդյո՞ք դա տեսնում եք որպես իրատեսական գործընթաց։

- Հայաստան-Թուրքիա սահմանը վաղ թե ուշ կբացվի։ Իհարկե, գործընթացում կարող են լինել որոշ տեխնիկական պահանջներ և գուցե քաղաքական ակնկալիքներ։ Բայց առաջին անգամ է, որ երեք երկրների ղեկավարները՝ ներառյալ Ադրբեջանը, կարողանում են հանդիպել նույն կետում։ Մյուս կողմից՝ սեղանի շուրջ հնչեցվող հայտարարություններից բացի, չպետք է մոռանանք սոցիալ-հոգեբանական այն գործոնը, որին առնչվում է խաղաղության գործընթացը. ժամանակին տարածաշրջանից դուրս որոշ դերակատարների կազմակերպած «կեղտոտ խաղերով» միմյանցից հեռացված հասարակությունների գրեթե 100 տարուց ավելի տևած տարանջատումը։ Ավելի քան 100 տարի տևած այդ բաժանումը կարճ ժամանակում հաղթահարելը հեշտ չէ։ Սակայն առաջին անգամ է, որ այս համատեքստում հույսերը այսքան ամրապնդված են։ Սա, անկասկած, հեշտ չի լինելու։ Բայց քայլ առ քայլ, քանի դեռ Թուրքիայում նախագահը Էրդողանն է, Ադրբեջանում՝ նախագահը Ալիևն է, իսկ Հայաստանում՝ վարչապետը Փաշինյանն է, պատերազմի վրա հույս դրած ուժերի «հացի վրա այլևս կարագ չի քսվի»։ Դրան կհաջորդի սահմանային անցակետերի փուլային բացումը։ Հուսով եմ հենց այս գործընթացում հարաբերությունները նորից կկարգավորվեն, և հազարամյակներով նույն աշխարհագրությունում միասին ապրած հասարակությունները կրկին կհամագործակցեն։

- Գիտենք, որ հատկապես էներգետիկայի ոլորտում եք աշխատում։ Ձեր կարծիքով՝ սահմանների բացումը երկու երկրների համար այդ ոլորտում ինչպիսի՞ հնարավորություններ և հեռանկարներ կստեղծի։

- Էներգետիկ ոլորտում կարելի է խոսել բազմաթիվ հնարավորությունների մասին։ Նախ՝ խաղաղության հաստատումը կբարելավի լոգիստիկ կարողությունները և դրան առնչվող ներդրումները։ Ներդրումների մուտքը կնպաստի զարգացմանն ու բարեկեցությանը։ Էներգետիկայում՝ սկսած վերականգնվող աղբյուրներից մինչև նավթ ու բնական գազ, տրանզիտ նախագծերից մինչև ինտեգրված առևտրային կենտրոնների ձևավորում, հնարավորությունների լայն շրջանակ կա։ Մասնավորապես՝ թյուրքական աշխարհագրական տարածքում գտնվող նավթի, գազի և հազվագյուտ տարրերի պաշարների՝ ձևավորվելիք «խաղաղության միջանցքով» փոխադրումը կփոխի գեոպոլիտիկ բալանսը և կնշանակի փոխադարձ շահ բոլոր առնչվող երկրների համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նա նշել է, որ կշարունակեն նավթ և գազ մատակարարել այն երկրներին, որոնք հուսալի գնորդներ են։
ՌԴ-ն բազմիցս զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը անկայունացնելու փորձերը կբարձրացնեն նավթի և գազի գները․ Պուտին
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ, գրել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարը։   «Արձակումների հաճախականությունը կաճի, իսկ հարվածների մասշտաբն ու շառավիղը կդառնա ավելի լայն»,-նշել է նա։  Կիսվել այս նյութով
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ․ ԻՀՊԿ-ի հրամանատար
https://www.msb.gov.tr/SlaytHaber/1952eadb6a6d432ab520aa44fa83c608
Իրանը ևս մեկ բալիuտիկ հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ. Թուրքիայի ՊՆ
ԱՄՆ-ը տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան և հյուպատոսությունների պաշտոնական կայքը։   Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո կտրուկ մեծացել է իրանական հրթիռային հարձակման վտանգը: Մասնավորապես նշվում է, որ մարտի 4-ին ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերն արդեն իսկ ոչնչացրել են իրանական մեկ բալիստիկ հրթիռ, որը մտել էր Թուրքիայի
ԱՄՆ-ն տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասին՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտուլյացիա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Դրանից և ընդունելի առաջնորդի (ների) ընտրությունից հետո, մենք և մեր դաշնակիցներն կաշխատենք, որպեսզի Իրանը դուրս գա կործանման եզրից՝ դարձնելով այն տնտեսապես ավելի ուժեղ, քան երբևէ»,-նշել է նա։
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտnւլյացիա․ Թրամփ
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխիչ հնարավորություն է ընձեռում ողջ Հարավային Կովկասի համար։ Այս մասին Իմեդի հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:  Նշվել է, որ Վրաստանը կարող է թե՛ իր ներդրումն ունենալ, թե՛ մեծապես օգուտ քաղել կայունությունից և բարօրությունից, որոնք հնարավոր են դարձել այս համաձայնագրի շնորհիվ։  Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է կառուցողական հարաբերություններ հաստատել Վրա
Վրաստանը կարող է օգուտ քաղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունից. ԱՄՆ պետդեպարտամենտ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ամերիկյան ցամաքային զորքեր Իրան ուղարկելու հնարավորությունը՝ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողության նպատակներին հասնելու համար. հայտնում է Time ամսագիրը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։  «Թրամփը չի բացառել նման հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ, իր կարծիքով, արշավի նպատակները կարող են իրականացվել չորս-հինգ շաբաթվա ընթացքում, թեև ընդունում է, որ ժամկետները կարող են ձգձգվել։ Նրա խոսքով՝ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ նպատակները չեն իրականացվել»,-
Թրամփը թույլ է տվել ցամաքային զnրքեր ուղարկել Իրան. Time
«Մենք կիրազեկենք ադրբեջանցի ժողովրդին գործընթացների ընթացքի մասին։ Մամուլում արդեն հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը։ Ադրբեջանցի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած թշնամական ուժ իր դեմ կտեսնի մեր «Երկաթե բռունցքը»», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Մեր զինված ուժերը բերվել են թիվ մեկ մարտական պատրաստվածության, և պետք է պատրաստ լինեն իրականացնել ցանկացած գործողություն. Ալիեև
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը արձագանքել է Նախիջևանի միջադեպին՝ շեշտելով՝ Իրանի հարձակումը Նախիջևանի վրա անպատասխան չի մնա:  «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի զինված ուժերի կողմից երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, որոնք իրականացվել են Իրանի զինված ուժերի կողմից առանց որևէ ռազմական անհրաժեշտության։  Այս միջադեպի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստ
Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը հարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին։    «Մենք չենք թիրախավորում հարևան երկրները։ Իրանի քաղաքականությունն այն է, որ հարվածներ հասցվեն միայն հակառակորդների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում և օգտագործվում են իրանական քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու համար»,- նշել է դիվանագետը։  «Մենք հենց սկզբից հայտարարել ենք՝ եթե տարածաշրջան
Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում․ Բայրամով
Ռազմական գործողությունների սկզբից կապ է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ և ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել․ Արարատ Միրզոյան
Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պատերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար
Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պատերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ արբանյակային լուսանկարների հիման վրա Իրանում միջուկային նյութեր պարունակող օբյեկտների վնասվածքներ չի արձանագրել։   «Վերջին հասանելի արբանյակային լուսանկարների վերլուծության հիման վրա ԱԷՄԳ-ն Իրանի այն օբյեկտներում, որտեղ առկա են միջուկային նյութեր, վնասվածքներ չի հայտնաբերել»,- ասված է Գործակալության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ Իրանի վրա իրականացված հարձակումներից հետո միջազգային հանրության ուշադրության կենտրոնում
ԱԷՄԳ-ն Իրանի միջnւկային օբյեկտներում վնшսվածքներ չի հայտնաբերել
Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել սպանված այաթոլլահ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։ Այս որոշումը կայացրել է 88 բարձրաստիճան շիա հոգևորականներից բաղկացած խորհուրդը, DW-ին հայտնել են Իսլամական Հանրապետության աղբյուրները։  Իրանի կառավարությունը և լրատվամիջոցները դեռևս պաշտոնապես չեն հաստատել սա։  DW-ի աղբյուրների համաձայն՝ Մոջթաբա Խամենեիին ընտրելու որոշումը կայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  ճնշման ներքո։  Ալի Խամենեիի մահից հետո Իրանը ժամանակավորապես կառավարվում է երեք
Ալի Խամենեիի որդին ընտրվել է Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մտահոգություն է հայտնել Միջին Արևելքում հայկական գաղութների ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ թեմերի առաջնորդներին հորդորելով հնարավորինս զերծ պահել հայերին  վտանգավոր իրադարձություններից և աջակցել նրանց։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Cilicia TV-ն։  «Վերջին օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ շղթայազերծած պատերազմը փաստորեն ներառեց ամբողջ Միջին Արևելքը։ Պատերազմը հանգեցրեց մահերի, խուճապ, անորոշություն և համ
Արամ Ա-ն կոչ է անում դադարեցնել Իրանի դեմ ռшզմական գործողությունները և բանակցել
Իրանի Ղոմ քաղաքում գտնվող Փորձագետների խորհրդի գրասենյակը, որը ընտրում է Իրանի գերագույն առաջնորդին, հարձակման է ենթարկվել, հայտնում են իրանական լրատվամիջոցները։  Իսրայելը հարձակվել է Փորձագետների խորհրդի գրասենյակի վրա, որտեղ խորհրդի 88 անդամները Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության քվեարկությունն էին անցկացնում, գրում է Clash Report-ը։  Բոլոր անդամները ներկա չեն եղել, ըստ տեղեկությունների՝ հարձակումը տեղի է ունեցել ձայների հաշվարկի ժամանակ։
Իրանում Փորձագետների խորհրդի գրասենյակը, որը ընտրում է Իրանի գերագույն առաջնորդին, հшրձակման է ենթարկվել
IRNA-ի այն հարցին, թե ինչու են բանակցությունները պատերազմի հանգեցրել, Արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ասել է. «Մենք բանակցությունների սեղանի շուրջ եկանք բարի մտադրություններով, մինչդեռ մեր աչքերի առաջ բացվում էր Իրանի երեխաների սպանության տեսարանը: Արդյո՞ք Իսլամական Հանրապետության առաջնորդը երբևէ ասել է, որ սպառնալիքներին ի պատասխան խաղաղության ծրագիրը կփոխի ռազմական ուղու վրա: Հենց սկզբից նա հայտարարեց միջուկային զենքի մշակման արգելքի վերաբերյալ իր կրոնական դիրքորոշումը և մինչև վերջ հա
Իրանի հոգևոր առաջնորդը մինչև վերջ հավատարիմ մնաց միջուկային զենքի մշակման կրոնական արգելքին․ Բաղայի
 պետությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ-ի ձգտումները կարող են չսահմանափակվել Իրանով, Վենեսուելայով և Կուբայով, ենթադրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:   «Ռուբիոն, պատասխանելով թղթակցի հարցին, վերջերս առաջարկել է մի տարբերակ, ըստ որի՝ Միացյալ Նահանգները կկառավարի Իրանը նույն կերպ, ինչպես հայտարարել է, որ կկառավարի Վենեսուելան: Հիմա արդեն նմանատիպ սխեմա է փորձարկում Կուբայի համար: Եվ, հավանաբար, սա դեռ վերջը չէ»,- ասել է նա Բրունեյ Դարուսալամի երկրորդ ար
ԱՄՆ-ը չի սահմանափակվի Վենեսուելայով, Կուբայով և Իրանով. Լավրով