Իսրայելը թույլ չի տա այնպիսի իրավիճակ, որ հրադադարը զուգորդվի հրետակոծությանը. Կաց
«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը «կրակի հետ է խաղում»: Այս մասին հայտարարել է Իսրայելի Պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Կացը Լիբանանում ՄԱԿ-ի դեսպան Ժանին Հեննիս-Պլասշերտի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը «կրակի հետ է խաղում», մինչդեռ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը «վտանգի տակ է դնում երկրի ապագան»։
Նա հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա այնպիսի իրավիճակ, որ հրադադարը զուգորդվի հրետակոծությանը:
«Չի լինի իրականություն, երբ հրադադարը ուժի մեջ լինի, քանի դեռ մեր ուժերը և Գալիլեայի բնակավայրերը շարունակում են հրետակոծվել»,-նշել է նա։
Կացը զգուշացրել է հետևանքների մասին. «Նայիմ Քասեմը կրակի հետ է խաղում, և այս կրակը կուլ կտա «Հեզբոլլահը» և ամբողջ Լիբանանը։ Եթե Լիբանանի կառավարությունը շարունակի պաշտպանել «Հեզբոլլահը», Լիբանանի մայրիները կխորտակվեն կրակի մեջ»,-ասել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն