Submitted by Անի Երյան on
«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը «կրակի հետ է խաղում», այս մասին հայտարարել է Իսրայելի Պաշտպանության նախարար Իսրայել Կացը։  Կացը Լիբանանում ՄԱԿ-ի դեսպան Ժանին Հեննիս-Պլասշերտի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը «կրակի հետ է խաղում», մինչդեռ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը «վտանգի տակ է դնում երկրի ապագան»։  Նա հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա այնպիսի իրավիճակ, երբ հրադադարը զուգորդվի հրետակոծության հետ։  «Չի լինի իրականություն, երբ հրադադարը ուժի մեջ լինի, ք

Իսրայելը թույլ չի տա այնպիսի իրավիճակ, որ հրադադարը զուգորդվի հրետակոծությանը. Կաց

«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը «կրակի հետ է խաղում»: Այս մասին հայտարարել է Իսրայելի Պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Կացը Լիբանանում ՄԱԿ-ի դեսպան Ժանին Հեննիս-Պլասշերտի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը «կրակի հետ է խաղում», մինչդեռ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը «վտանգի տակ է դնում երկրի ապագան»։

Նա հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա այնպիսի իրավիճակ, որ հրադադարը զուգորդվի հրետակոծությանը:

«Չի լինի իրականություն, երբ հրադադարը ուժի մեջ լինի, քանի դեռ մեր ուժերը և Գալիլեայի բնակավայրերը շարունակում են հրետակոծվել»,-նշել է նա։

Կացը զգուշացրել է հետևանքների մասին. «Նայիմ Քասեմը կրակի հետ է խաղում, և այս կրակը կուլ կտա «Հեզբոլլահը» և ամբողջ Լիբանանը։ Եթե Լիբանանի կառավարությունը շարունակի պաշտպանել «Հեզբոլլահը», Լիբանանի մայրիները կխորտակվեն կրակի մեջ»,-ասել է նա։

Add new comment