Submitted by H.Aslanyan on
Սուրենյանց

Արտաքին աջակցությունը լեգիտիմ է այնքան ժամանակ, քանի դեռ այն սպասարկում է գործող իշխանության քաղաքական շահերը. քաղաքագետ

Քաղաքա ետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Ֆիդանի աջակցությունը Փաշինյանին 

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունները  բացահայտ քաղաքական ազդակներ են՝ ուղղված Հայաստանի ներքաղաքական դաշտին։ 

Նրա խոսքը «Զանգեզուրի միջանցքի», «Միջին միջանցքի» և «Թրամփի ուղու» (TRIPP) շուրջ, ինչպես նաև Հայաստանի առաջիկա ընտրություններին վերաբերող գնահատականները դուրս են գալիս արտաքին քաղաքական չեզոքության սահմաններից։ 

Ֆիդանը ոչ միայն հաստատում է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ուսումնասիրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քննարկված նախաձեռնությունը, այլև այն բացահայտորեն նույնականացնում է իրենց կողմից առաջ մղվող «Զանգեզուրի միջանցքի» օրակարգի հետ։ 

Ավելին, նա փաստում է, որ այդ թեման մանրամասն քննարկվել է Ադրբեջանի հետ, զեկուցվել է Թուրքիայի նախագահին, և գործընթացը դիտարկվում է որպես տարածաշրջանային ռազմավարական նախագծի մաս։ 

Սակայն առավել խնդրահարույցը Ֆիդանի հայտարարությունների այն հատվածն է, որը վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Թուրքիայի արտգործնախարարը ոչ միայն անդրադառնում է 2026 թվականի ընտրություններին, այլև, հղում անելով սոցիոլոգիական հարցումներին, արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը «առաջատար է» և արժանանում է աջակցության՝ իր «կառուցողական» քաղաքականության համար։ Սա այլևս ոչ թե արտաքին չեզոք դիտարկում է, այլ հստակ քաղաքական դիրքավորում՝ նախընտրելի սուբյեկտի բացահայտ մատնանշմամբ։ 

Այս համատեքստում «կառուցողականություն» եզրույթը ունի հստակ բովանդակություն։ Այն չի վերաբերում խաղաղությանը որպես արժեքի, այլ Փաշինյանի կոնկրետ քաղաքական վարքագծի՝ ենթակառուցվածքային և հաղորդակցային նախագծերի այնպիսի ձևաչափով առաջմղմանը, որը լիովին համընկնում է թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի հետ։ Հենց այդ համընկնումն էլ, ըստ էության, պայմանավորում է Անկարայի աջակցությունը։ 

Հատկանշական է նաև իշխանությունների հավանական արձագանքի երկակի ստանդարտը։ 

Երբ ռուսաստանյան պրոպագանդիստների հայտարարությունները որակվում են որպես միջամտություն Հայաստանի ինքնիշխանությանը, ձևավորվում է «արտաքին սպառնալիքի» օրակարգ։ Բայց երբ Թուրքիայի արտգործնախարարը բացահայտորեն խոսում է Հայաստանի ընտրություններից, գնահատում գործող իշխանության վարկանիշն ու ակնարկում քաղաքական գծի շարունակականության անհրաժեշտությունը, այդ միջամտությունը ոչ միայն չի դատապարտվում, այլ կարող է վերածվել ներքաղաքական քարոզչական գործիքի։ 

Արդյունքում ձևավորվում է վտանգավոր տրամաբանություն, ըստ որի՝ արտաքին աջակցությունը լեգիտիմ է այնքան ժամանակ, քանի դեռ այն սպասարկում է գործող իշխանության քաղաքական շահերը։ Ավելին, Ֆիդանի հայտարարությունները կարող են օգտագործվել իշխանության կողմից՝ հասարակությանը ներշնչելու համար, թե իշխանության փոփոխությունը կհանգեցնի տարածաշրջանային գործընթացների փլուզման և պատերազմի վտանգի աճի։ Սա արդեն ոչ թե դիվանագիտական դիրքորոշում է, այլ ընտրական վախի տեխնոլոգիա։ 

Փաշինյանի թիմի կողմից Հայաստանի ինքնիշխանությունը ընկալվում է ընտրովի՝ կախված նրանից, թե որ կենտրոնից է գալիս միջամտությունը և ում է այն ձեռնտու։ Իսկ ընտրությունների շեմին նման արտաքին ազդակների լռությամբ ընդունումը կամ ներքաղաքական նպատակներով շահարկումը ստեղծում է վտանգավոր նախադեպ՝ թե՛ պետական ինստիտուտների, թե՛ հանրային վստահության համար։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը