Աշխատանքներ են տարվում «Զանգեզուրի միջանցքի» ճանապարհային և երկաթուղային նախագծի վրա. Ադրբեջանի ԱԳՆ
Մեզ տեղեկացրել են, որ աշխատանքներ են տարվում «Զանգեզուրի միջանցքի» ճանապարհային և երկաթուղային նախագծի վրա, որն անցնում է Հայաստանով։ Ըստ APA-ի, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարը նշել է, որ անցյալ տարվա Վաշինգտոնի գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանով անցնող հատվածի վերաբերյալ համաձայնագիրն էր. «Միացյալ Նահանգները նույնպես աջակցում է դրան: Այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև:
Սակայն, TRIPP-ի մուտքի և ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում: Հետևաբար, մեր ամերիկացի գործընկերները մեզ տեղեկացված են պահում: Մեզ տրված խոստումներն այն են, որ գործընթացը շարունակվում է. փաստաթղթերի պատրաստման փուլն այժմ ընթացքի մեջ է»:
Ավելացնել նոր մեկնաբանություն