Submitted by H.Aslanyan on
Դավիթ

Այն, ինչ տեղի է ունենում այսօր, այլևս իշխանության ձևի շուրջ բանավեճ չէ․ դա արդեն պետականության էության շուրջ պայքար է․ Դավիթ Անանյան

Իշխանափոխության «ինչու»-ների շարքը ծայրահեղ ընդարձակ է՝ սկսած Հայրենիքի զգալի մասի կորստից մինչև պետականության գոյաբանական սպառնալիք, դրսում կամակատարի գլխիկոր դերակատարումից մինչև ներսում՝ իշխանության բացահայտ և փաստացի ուզուրպացում։ 

Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Այս իրավիճակում, յուրաքանչյուր քաղաքական միավոր, որը ձգտում է դառնալ իշխանափոխության շարժման մասնակիցը կամ առաջնորդը, պարտավոր է թափանցիկ, անկեղծ և պատասխանատու ձևով գնահատել առկա իշխանական համակարգը՝ բացահայտելով դրա ձախողումները և ներկայացնելով իր պատկերացումները ապագա վերակառուցման վերաբերյալ։

Հայաստանում իբրև թե գործում է խորհրդարանական համակարգ, սակայն իրականությունն առնվազն աղերս չունի սահմանադրական իդեալների հետ։ Մենք ականատես ենք պետական ինստիտուտների բովանդակային փլուզման, երբ իշխանությունը կենտրոնացել է մեկ կետում՝ վերածվելով բացարձակ իշխանության մոդելի։ Այդ կետը վարչապետի պաշտոնն է, որը վաղուց այլևս չի ընկալվում որպես ծառայողական պատասխանատվություն, այլ վեր է ածվել վերին կամքի բացահայտ սանձարձակության։

Այս պայմաններում վարչապետը, զուրկ լինելով հակակշիռներից ու վերահսկողության մեխանիզմներից, գործում է որպես փաստացի միապետ՝ քողարկված ժողովրդավարական համակարգի պատրանքով։ Դա այլևս լոկ քաղաքական խնդիր չէ։ Դա պետականության ինստիտուցիոնալ քայքայման խորքային և վտանգավոր գործընթաց է, որի խորապատկերում ակնհայտ է մեր ապագայի վերահսկելիության կորստի սպառնալիքը։

Երբ մեկ մարդ միանձնյա ձևավորում է քաղաքական օրակարգը, ուղղորդում է դատական համակարգի տրամաբանությունը և օրենսդիր իշխանությունը վեր է ածում կուսակցական ենթակայության անմռունչ գործիքի՝ հանրապետական համակարգը դադարում է գոյություն ունենալուց։ Նրա տեղում առաջանում է վակուումային բռնիշխանություն, որը սնվում է կամայականությամբ և սնուցվում ճգնաժամով։

Պետությունը, որում իսպառ բացակայում են զսպումների և հակակշիռների մեխանիզմները, անխուսափելիորեն վերածվում է վարչակարգի։ Իսկ վարչակարգը, անգամ եթե ժամանակավորապես հենվում է քվեարկությամբ ձևավորված վստահության վրա, դառնում է անկանխատեսելի և կործանարար՝ հատկապես ճգնաժամային հանգրվաններում։Այս ամենը կանխելու միայն մեկ ճանապարհ կա՝ ինստիտուցիոնալ վերափոխում, սահմանադրական վերանայում և իշխանության ճյուղերի միջև իրական հավասարակշռության սահմանում։Սա պետք է դառնա առաջիկա քաղաքական օրակարգի առանցքը։ Որովհետև այն, ինչ տեղի է ունենում այսօր, այլևս իշխանության ձևի շուրջ բանավեճ չէ։ Դա արդեն պետականության էության շուրջ պայքար է»,- գրել է Անանյանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար