Submitted by H.Aslanyan on
Քաղաքագետ

Այսօր Հայաստանում բավարար ռեսուրսներ չկան` թուրք-ադրբեջանական տանդեմին միայնակ դիմակայելու համար. քաղաքագետ

Այսօր Հայաստանում բավարար ռեսուրսներ չկան թուրք-ադրբեջանական տանդեմին միայնակ դիմակայելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արման Ղուկասյանը։

«Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել։ Միևնույնն է, մեն-մենակ, առանց դաշնակիցների պայքարել հնարավոր չէ։ Իսրայելը որ Իսրայել է, էլի դաշնակիցներ ունի։ Այնքան խելացի է, որ ճիշտ է գծել խաղը և կարողանում է դաշնակիցների միջոցով շատ հարցեր լուծել։ Մենք փչացրել ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, ասում ենք՝ վատն է, եկեք նրա հետ գործ չունենանք։ Որոշակի շրջանակներ կոչ են անում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ԵԱՀԿ-ից, դուրս բերել ռուսական բազան»,-նկատում է մեր զրուցակիցը։

Նա հարց է բարձրացնում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնող Հայաստանը ո՞ւմ հետ է այլընտրանքային կապեր հաստատել։ Եթե խոսքը Ֆրանսիայի մասին է, ապա ինչո՞ւ այն մինչ օրս այլընտրանք չի առաջարկել 102-րդ ռազմակայանին։

«Ասենք հանեցիք 102-րդ բազան։ Տեղը ի՞նչ եք դնելու։ Եթե մի բան կոտրում ես, պիտի մի ուրիշ բան պատրաստ ունենաս։ Թե՞ մենք ուզում ենք ամեն ինչ ջարդել՝ եկեղեցին, դաշնակիցներին... Լավ, բա հետո՞։ ՆԱՏՕ-ն Թուրքիայի դեմ զորք պիտի մտցնի՞։ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ երկիր է։ Մոռացե՛ք, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենց դաշնակցի դեմ բազա կբերեն-կդնեն։ Ինչո՞ւ։ Որովհետև ՆԱՏՕ-ի կանոնադրությամբ դա արգելված է։ Թողնենք այդ բոլոր ռոմանտիկ բաները` թե դե լավ, մեր «խաթր» Արևմուտքը Թուրքիայի հետ հարաբերությունները կվատացնի»,-ընդգծում է Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ ոչ ոք ոչինչ չի անում դիմացինի «սիրուն աչքերի» համար, պետք է հստակ հասկանալ, որ յուրաքանչյուր երկիր իր շահերից ելնելով է գործում և դադարել հուսալ, որ Եվրոպայում ինչ-որ մեկին հետաքրքրում են Հայաստանում մարդու իրավունքները։

Ղուկասյանը հիշեցնում է, որ 2020-ին, երբ Արցախում ֆոսֆորային զենք էր կիրառվում, «միջազգային հանրությունը» սահմանափակվեց սոցցանցերում հայտարարություններով։

«Հիմա ու՞մ է պետք, որ Հայաստանն այստեղ լինի, գոյություն ունենա ընդդեմ այդ հակառակորդների, որոնք կան։ Ես նկատի չունեմ այն, որ մեզ որպես զենք կօգտագործեն ինչ-որ մեկի դեմ։ Գետնի վրա հստակ ցուցիչներ կան՝ ում ռազմակայանն է և ինչ նպատակով է այստեղ ներկայացված։ Մտածեք՝ ինչու է այն Ռուսաստանինը, ոչ թե Ֆրանսիայինը»,-նշում է քաղաքագետը։

ԵՄ–ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը նա «բուտաֆորիկ» է անվանում։ Հայաստանը մինչ օրս ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել, ինչը նշանակում է, որ մեզ այնտեղ չեն սպասում: Ավելին` այդ թեմայով, Ղուկասյանի կարծիքով, արդեն իսկ Հայաստանի և Եվրամիության ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական խոսակցություն է եղել, որի ընթացքում պաշտոնական Երևանին ակնարկել են, որ առաջին հերթին հայկական կողմը պետք է մի շարք պայմաններ կատարի, որոնց թվում է Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելը:

«Հայաստանում օրենք ընդունեցին ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին։ Իսկ հետո մեր արտգործնախարարը հայտարարեց` մենք օրենքն ընդունեցինք, բայց վատ բան չմտածեք. մենք կոնկրետ բանակցություններ չենք վարում և հայտ չենք ներկայացրել։ Ի դեպ, որքան առաջ ենք գնում եվրաինտեգրման ճանապարհով, այնքան շենգենյան վիզա ստանալն ավելի է բարդանում։ Պետք է հեշտանար, բայց ավելի բարդացավ։ Այսինքն՝ Հայաստանին ասում են` դուք նախ ձեր հարցերը լուծեք, Ռուսաստանին դուրս հանեք, հետո կորոշենք` ինչ անել վիզաների հետ։ Թե չէ ԵՄ-ի ինչի՞ն է պետք այս ամենը»,-ասում է փորձագետը։

Ղուկասյանի կարծիքով` որպեսզի հետագայում ևս ստիպված չլինենք հույսը դնել սոցիալական ցանցերում պաշտպանության, Մարս մոլորակի գոյություն չունեցող «բնակիչների» կամ արհեստական բանականության վրա, Հայաստանը պետք է մտածի «ափդեյթի»` հայ-ռուսական հարաբերությունների որոշակի ռեստարտի մասին։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Զելենսկի
Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել
Կիբեռ
Ադրբեջանում պաշտոնյաների ընտանիքների դեմ զանգվածային կիբեռհարձակումներ են գրանցվել
Կատար
Աշխարհը գտնվում է Երրորդ համաշխարհայինի առաջին տարում․ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ
Հարված
Ռուսաստանը հարվածել է Կիևի մարզին, կա 3 զոհ, 6 վիրավոր
Էրդողան
Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին
Իսրայել
Կարո՞ղ է Ադրբեջանն օգնել Թուրքիային և Իսրայելին հաշտվել․ The National Interest
Հրթիռ
ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինայի համար վճարված Patriot հրթիռների մատակարարումը