Submitted by H.Aslanyan on
Այվազովսկի

Բաքուն հետևողականորեն վարում է մշակութային ցեղասպանության ռազմավարություն. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Արդեն ավելի քան տասն օր է, ինչ ժամանակավորապես օկուպացված Արցախի տարածքում բռնկված հրդեհները չեն մարվում։ Ճակատագրական կերպով դրանք օրեցօր տարածվում են՝ վերածվելով լայնամասշտաբ էկոլոգիական ու հումանիտար աղետի։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

«Արցախի մշակույթի նախարարությունը ևս ահազանգել է այն սպառնալիքի մասին, որը ծառացած է ինչպես բնակավայրերի, այնպես էլ կենսաբազմազանությամբ հարուստ անտառների և ավելի քան 100 պատմամշակութային հուշարձանների վրա։ Շատ դեպքերում վնասը անդառնալի է՝ վտանգելով Արցախի հազարամյա քաղաքակրթական շերտերի գոյությունը։

Հրդեհները չեն կարող ընկալվել որպես տարերային կամ պատահական երևույթ։ Ակնհայտ է՝ դրանք նպատակաուղղված կերպով հրահրվում են «Ադրբեջանի» օկուպացիոն վարչակարգի կողմից՝ նույն մեթոդաբանությամբ, որը կիրառվեց 2020 թ․ թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ։ Այդ ընթացքում «Ադրբեջանը» բազմիցս օգտագործեց միջազգային իրավունքով արգելված ֆոսֆորային զինատեսակներ՝ միտումնավոր հրկիզելով Արցախի անտառները։

Այս քաղաքականությունն ունի խորքային նպատակ՝ ոչնչացնել Արցախի բնությունն ու մշակութային ինքնությունը։ «Ադրբեջանը» հետևողականորեն վարում է մշակութային ցեղասպանության ռազմավարություն՝ ուղղված հայ ժողովրդի քաղաքակրթական կոդերի ջնջմանը և պատմական հիշողության վերացմանը։

Վառ օրինակ է վերջին օրերին ժամանակավորապես օկուպացված Ստեփանակերտում տեղի ունեցած մշակութային վանդալիզմը, երբ Ադրբեջանի պետական կառույցների ուղղակի մասնակցությամբ ոչնչացվեց համաշխարհային ճանաչում ունեցող հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կիսանդրին` հենց հանճարեղ նկարչի ծննդյան օրը։ Այս մասին հրապարակային հայտարարությամբ հանդես է եկել «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ն։ Այվազովսկին՝ լինելով ոչ միայն հայկական, այլև համամարդկային մշակույթի անբաժան մաս, դարձավ «Ադրբեջանի» մշակութային ցեղասպանության հաջորդ զոհը՝ պարզապես այն պատճառով, որ մարմնավորում է այն արժեքները, որոնց դեմ գործում է ադրբեջանական պետական մեքենան։

Մենք հստակ արձանագրում ենք՝ միջազգային հանրության անգործությունը, միայն արարողակարգային և «անատամ» հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի հանդեպ ցուցաբերվող քաղաքական և տնտեսական հովանավորչությունը ստեղծում են անպատժելիության մթնոլորտ։ Այդ մթնոլորտը վերածվում է պարարտ հողի նոր` առավել ընդգրկուն հանցագործությունների համար։ Լռությունը՝ տվյալ դեպքում, հանցակցության ձև է։

Այս պահին Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ամբողջական ոչնչացման շեմին։

Մշակութային ցեղասպանության այս մասշտաբի դրսևորումը հասցրել է անգամ գերազանցել այն ողբերգական իրողությանը, երբ Հայոց ցեղասպանության տարիներին ու դրանից հետո թուրքերն իրականացնում էին Արևմտյան Հայաստանի տարածքում։

«Ադրբեջանը» ներկայանում է որպես պարազիտային քաղաքակրթության վառ ներկայացուցիչ՝ կառուցված ուրիշի արժեքները յուրացնելու և ոչնչացնելու հաշվին։ Այդ մոդելը հակասում է բոլոր այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է քաղաքակիրթ մարդկության գոյությունը։

Մենք վերահաստատում ենք մեր կոչը՝ միջազգային կառույցներին, իրավապաշտպան և մշակութային կազմակերպություններին։ Ժամանակը սպառվում է։ Անհապաղ անհրաժեշտ են հստակ, գործուն և թիրախային քայլեր՝ կանխելու շարունակվող մշակութային ցեղասպանությունը։ Հակառակ պարագայում մոլորակը կզրկվի բացառիկ պատմամշակութային արժեքներից»,- գրել  է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար