Submitted by H.Aslanyan on
ՀՅԴ

Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Արցախ այցելած Գրոնոյին

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բաց նամակ է հղել Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ (ԵՄՀՆ) Մագդալենա Գրոնոյին՝ «խոր հիասթափություն» հայտնելով վերջինիս մասնակցությանը Ադրբեջանի կառավարության կազմակերպած շրջայցին դեպի Լեռնային Ղարաբաղ։

Բաց նամակում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը խստորեն դատապարտում է եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը Բաքվի բեմադրված ցուցադրությանը՝ նշելով․ «Ինձ համար, որպես ԵՄ 13 անդամ պետություններում հանձնախմբեր ունեցող եվրոպական հասարակական կազմակերպության նախագահ և պարզապես որպես եվրոպացի քաղաքացի, ով հավատում է, որ մարդկային արժանապատվությունն անձեռնմխելի է, ցավալի էր ականատես լինել, թե ինչպես բարձրաստիճան եվրոպացի դիվանագետները դարձան Բաքվի ավտորիտար ռեժիմի կողմից մանրակրկիտ մշակված ներկայացման մասնակից»։

Կարապետյանը ընդգծում է, որ կա տարբերություն դիվանագիտական շփումների և պետական մակարդակով իրականացվող պատմական ռևիզիոնիզմի (պատմության աղավաղման) հանդիսատես դառնալու միջև.

«Մենք լիովին ընդունում ենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը պետք է շփվի բոլոր կողմերի հետ, և որ տարածաշրջանին անմիջականորեն ծանոթանալը կարևոր է։ Այնուամենայնիվ, էական տարբերություն կա տեղում իրողություններին անաչառ կերպով ականատես լինելու և Ադրբաջանի կազմակերպած քարոզչական այցին մասնակցելու միջև։ Կարելի է իրավիճակին ծանոթանալ՝ առանց վիրավորելու այն ժողովրդի արժանապատվությունը, որն ընդամենը երեք տարի առաջ բռնի տեղահանվեց՝ ենթարկվելով սովի և շրջափակման», նշում է Կարապետյանը։

Նամակը հատկապես քննադատում է այն, թե ինչպես նման քարոզչական միջոցառումները Բաքվին թույլ են տալիս «գործիքայնացնել Եվրոպական Միությանը՝ իր իրականացրած էթնիկ զտումը օրինականացնելու նպատակով»։ Կարապետյանը անդրադառնում է եվրոպացի պաշտոնյաների մտահոգիչ վարքագծին, երբ նրանք հրճվանքով պարում էին Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպած խնջույքին ընդամենը 3 տարի առաջ հայաթափված Արցախում և շեշտում, որ նման վարքագիծը, անկախ անհատական դիտավորությունից, անխուսափելիորեն քաղաքական կշիռ է կրում։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանի պատմությանը և դրա մշակութային ժառանգության ակունքներին, մենք համոզված ենք, որ այն բացահայտելու անկեղծ ցանկության դեպքում, կան բազմաթիվ անաչառ պատմական վկայություններ։ Հուսով ենք, որ այս առումով Ձեր կողմից առկա է անկեղծ հետաքրքրություն », նշվում է նամակում։

Զգուշացնելով հիմնարար սկզբունքները և մարդկային արժանապատվությունն անտեսող կարճատես քաղաքականության դեմ՝ Կարապետյանը եզրափակում է․ «Մենք ընդունում ենք, որ ԵՄ-ն տնտեսական և քաղաքական շահեր ունի Ադրբեջանում։ Այնուամենայնիվ, դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են ոչ միայն սկզբունքները, այլև մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցության։ Ավելին, տվյալ պահին կարող է թվալ, թե Ալիևի ռեժիմին հաճոյանալը օգնում է դրված նպատակներին հասնելու ճանապարհին։ Սակայն այս մոտեցումը կարճատես է և հարգանք վաստակելու լավագույն հենքը չէ, նույնիսկ այն կողմի մոտ, ում փորձում են հաճոյանալ»։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը վերահաստատում է ԵՄՀՆ-ի հետ կառուցողականորեն համագործակցելու իր պատրաստակամությունը, սակայն պնդում է, որ այցելության լրջությունն ու խորհրդանշական բնույթը հաշվի առնելով՝ բաց և ուղղակի երկխոսությունն անհրաժեշտություն է։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ռուբեն
Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին
Զինուժ
Ուկրաինայի զինուժը 2 օրում երկրորդ անգամ գրոհել է Դոնի Ռոստովի ռազմական օդանավակայանը
ՀՅԴ
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Արցախ այցելած Գրոնոյին
Ինքնաթիռ
Փաշինյանը մեկնել է Գերմանիա՝ Հեսսեյան Խաղաղության մրցանակը ստանալու
Դեպ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 48 F-35 կործանիչների վաճառքին
Իրան
Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող տանկերին
Սպուտնիկ
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում. Sputnik Արմենիա
Կործանիչ
Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում
Ալիև
Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
Թրամփ
ԱՄՆ-ն հասել է շրջադարձային կետի Իրանի դեմ պատերազմում. Թրամփ
Շիրղոլամի
Ադրբեջանը պետք է Նախիջևանով ապահովի Հայաստան–Իրան երկաթուղային կապը. Խալիլ Շիրղոլամի
Պկկ
Թուրքիան և Իրանը քննարկել են PKK-ի զինաթափման և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը
Նիկոլ
Դպրոցներում չպետք է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող բաներ հնչեն. դա սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան
Նիկոլ
«Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք ՀՀ-ի համար․ Փաշինյան
Տիգրան
Իշխանությունն ասում է՝ հանուն ադրբեջանական քմահաճության՝ պատրաստ ենք զիջել, կորցնել և ուրանալ. Աբրահամյան
Զաքարյան
Թուրքիան Արցախի գրավումն ուղղակիորեն համարում է ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն․ Արտակ Զաքարյան
Հաջիև
Ռևանշիստներն ու սփյուռքը դեռ փորձում են խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը․ Հաջիև
ՊՆ
Հույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության. Թուրքիայի ՊՆ
Գերի
ԱՄՆ-ում քննարկում կլինի Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ
Ուկրաինա
Ուկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում
Գուտերեշ
Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով
Վարդան
Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել. Վարդան Ոսկանյան
Հութի
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի 2 կործանիչ խոցելու մասին
Իրան
Ներկայացուցիչների պալատը 3-րդ անգամ է կողմ քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունների հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակելուն
Գազա
Գազայում բնակելի շենք է փլուզվել, կա 12 զոհ, 14 վիրավոր, մոտ 100-ը փլատակներում են
Դրոշ
ԱՄՆ-ն ծրագրում է 2,8 միլիարդ դոլարի զենք վաճառել Իսրայելին
Վենս
Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին
Կոնգրես
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու պահանջով բանաձև
Տաթևիկ
Ալիևի հայատյաց ելույթը հստակ ուղերձ ունի Փաշինյանին․ ադրբեջանագետ
Իհպկ
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 է խոցել