Submitted by H.Aslanyan on
Զինուժ

Ուկրաինայի զինուժը 2 օրում երկրորդ անգամ գրոհել է Դոնի Ռոստովի ռազմական օդանավակայանը

Սեպտեմբերի 18-ի գիշերը ուկրաինական զորքերը զանգվածային գրոհ են իրականացրել Ռոստովի մարզի վրա, հայտնել է Ռոստովի նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Նրա տեղեկություններով՝ գիշերվա ընթացքում Դոնի Ռոստովի, Տագանրոգի, Բատայսկի և ևս հինգ շրջանների երկնքում «ոչնչացվել» է ավելի քան 50 անօդաչու թռչող սարք։ «Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ ոչ ոք չի տուժել, սակայն ԱԹՍ-ների բեկորների անկման հետևանքով գետնի հետևանքներ են եղել։ Արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրերում», — գրել է տարածաշրջանի ղեկավարը իր տելեգրամ- ալիքում՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ 

Տեղի բնակիչները հաղորդել են «խլացուցիչ պայթյունների ձայների» մասին՝ գիշերը մոտ տասներկուսն անց կեսից սկսած։

Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը նախազգուշացրել էր քաղաքի բնակիչներին հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի մասին և կոչ արել պատսպարվել շենքերի ներսում։ Թե կոնկրետ ինչն է ենթարկվել հարձակման՝ նա չի ասել։ Ուկրաինական Supernova մոնիթորինգային ալիքի պնդմամբ՝ հարձակման թիրախը կրկին կարող էր լինել Ռոստովի «ավիաբազան»։ Այս տեղեկության հաստատումներ առայժմ չկան, սակայն ուկրաինական ռեսուրսները հրապարակում են ականատեսների կադրեր, որտեղ երևում են կրակոցներ գիշերային երկնքում՝ օդային թիրախների ուղղությամբ և լսվում են մի քանի պայթյուններ։ «Крымский ветер»-ը նույնպես գրել է «օդանավակայանի շրջանում» հրդեհի մասին։ «Ռոստով-Կենտրոնական» օդանավակայանի վրա նախորդ հարվածը տեղի էր ունեցել հինգշաբթի լույս գիշեր։ Ինչպես հայտնել էր ուկրաինական կողմը, խոցվել էին երեք ռազմական ինքնաթիռ և երեք ռազմական ուղղաթիռ։

Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ խոսքը, մասնավորապես, Ան-12 ռազմատրանսպորտային ինքնաթիռի և երկու Ան-26-ի մասին է։ Օդանավերի կայանատեղիում հրդեհ է բռնկվել, և տեղի են ունեցել պայթյուններ, նշել են ծառայությունում։ Դրանից առաջ Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել էր սեպտեմբերի 6-ին Ռոստովի օդանավակայանի վրա հաջող հարձակումների մասին։ Բազայում հրդեհ էր տեղի ունեցել, բայց թե կոնկրետ ինչ էր խոցվել՝ չի նշվել։ Ուկրաինայի զինված ուժերում նաև նշել են, որ Ռոստովում ոչնչացրել են «Պոդլյոտ» ռադիոլոկացիոն կայանը և «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային երկու համալիր, սակայն որևէ կադր չեն հրապարակել։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԵՄ
ԵՄ-ն Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար ևս 3,3 միլիարդ եվրո կհատկացնի
Ռուբեն
Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին
Զինուժ
Ուկրաինայի զինուժը 2 օրում երկրորդ անգամ գրոհել է Դոնի Ռոստովի ռազմական օդանավակայանը
ՀՅԴ
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Արցախ այցելած Գրոնոյին
Ինքնաթիռ
Փաշինյանը մեկնել է Գերմանիա՝ Հեսսեյան Խաղաղության մրցանակը ստանալու
Դեպ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 48 F-35 կործանիչների վաճառքին
Իրան
Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող տանկերին
Սպուտնիկ
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում. Sputnik Արմենիա
Կործանիչ
Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում
Ալիև
Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
Թրամփ
ԱՄՆ-ն հասել է շրջադարձային կետի Իրանի դեմ պատերազմում. Թրամփ
Շիրղոլամի
Ադրբեջանը պետք է Նախիջևանով ապահովի Հայաստան–Իրան երկաթուղային կապը. Խալիլ Շիրղոլամի
Պկկ
Թուրքիան և Իրանը քննարկել են PKK-ի զինաթափման և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը
Նիկոլ
Դպրոցներում չպետք է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող բաներ հնչեն. դա սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան
Նիկոլ
«Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք ՀՀ-ի համար․ Փաշինյան
Տիգրան
Իշխանությունն ասում է՝ հանուն ադրբեջանական քմահաճության՝ պատրաստ ենք զիջել, կորցնել և ուրանալ. Աբրահամյան
Զաքարյան
Թուրքիան Արցախի գրավումն ուղղակիորեն համարում է ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն․ Արտակ Զաքարյան
Հաջիև
Ռևանշիստներն ու սփյուռքը դեռ փորձում են խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը․ Հաջիև
ՊՆ
Հույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության. Թուրքիայի ՊՆ
Գերի
ԱՄՆ-ում քննարկում կլինի Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ
Ուկրաինա
Ուկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում
Գուտերեշ
Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով
Վարդան
Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել. Վարդան Ոսկանյան
Հութի
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի 2 կործանիչ խոցելու մասին
Իրան
Ներկայացուցիչների պալատը 3-րդ անգամ է կողմ քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունների հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակելուն
Գազա
Գազայում բնակելի շենք է փլուզվել, կա 12 զոհ, 14 վիրավոր, մոտ 100-ը փլատակներում են
Դրոշ
ԱՄՆ-ն ծրագրում է 2,8 միլիարդ դոլարի զենք վաճառել Իսրայելին
Վենս
Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին
Կոնգրես
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու պահանջով բանաձև
Տաթևիկ
Ալիևի հայատյաց ելույթը հստակ ուղերձ ունի Փաշինյանին․ ադրբեջանագետ