Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող տանկերին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Տոգոյի դրոշով նավթատարի ուղղությամբ հարվածի մասին։ Իրանական կողմի պնդմամբ՝ տանկերը փորձել է ապօրինի անցնել Հորմուզի նեղուցով։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտնել են, որ հարվածից հետո նավը բռնկվել է, և դրա ընթացքը կանգնեցվել է։
Իրանական կողմի պնդմամբ՝ տանկերը փորձել է առանց Իրանի թույլտվության անցնել նեղուցով՝ ամերիկացի զինվորականների «սադրանքին և խաբեությանը» ենթարկվելու հետևանքով։
Ավելացնել նոր մեկնաբանություն