Բելառուսը ամբողջ ծավալով պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը «ապահովության համար» ամբողջ ծավալով պատրաստվում է պատերազմի։ Հայտնում է РИА Новости-ն
«Ամեն դեպքում՝ մենք պատրաստվում ենք ամբողջ ծրագրով։ Իսկ կլինի պատերազմ, թե ոչ՝ արդեն մեզանից կախված չէ», — ասել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է, որ Բելառուսը որևէ մեկի դեմ պատերազմել չի պատրաստվում, եթե ոչ ոք ձեռք չտա երկրին։ Բելառուսի նախագահը հավելել է, որ երկիրը պատրաստ է շարունակել ապրել խաղաղ ու հանգիստ պայմաններում։
«Չի՞ լինի այդ պատերազմը, փառք Աստծո, որ չի լինի», — նշել է նա։
Ավելի վաղ Լուկաշենկոն արձագանքել էր Զելենսկիի հայտարարությանը, ըստ որի՝ Ռուսաստանը կարող է Բելառուսին ներքաշել ուկրաինական հակամարտության մեջ՝ հարձակում սկսելով նրա տարածքից։ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը չի պատրաստվում մասնակցել այդ հակամարտությանը։
Միևնույն ժամանակ նա նշել էր, որ Բելառուսը Ռուսաստանի հետ «Բրեստից մինչև Վլադիվոստոկ» կպաշտպանի հայրենիքը միայն այն դեպքում, եթե ագրեսիա իրականացվի բելառուսական տարածքի նկատմամբ։
Լուկաշենկոն ավելի վաղ նաև հայտարարել էր, որ պատերազմի դեպքում Բելառուսը կարող է զինված ուժերի թվաքանակը հասցնել մինչև կես միլիոնի։
Ավելացնել նոր մեկնաբանություն