Բելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո
Բելառուսը չի ներգրավվի պատերազմի մեջ, եթե նրան «չդիպչեն»: Այս մասին, ինչպես հաղորդում է «ԲելՏԱ»-ն, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Այն, որ մենք չենք ուզում կռվել, որ մենք չենք ներգրավվի այս պատերազմի մեջ, եթե մեզ չդիպչեն, ես խոստանում եմ ձեզ։ Սա հենց նախագահի և կառավարության գլխավոր խնդիրն է»։
Նրա խոսքով՝ աշխարհում ներկայում կա ավելի քան 50 հակամարտություն, և Մինսկը չի ցանկանում ներգրավվել ևս մեկում։ Բելառուսի առաջնորդն ընդգծել է, որ երկիրը պետք է դիմանա այս ժամանակահատվածին։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ երկիրը զարգացրել է արտադրությունը, ինչը հիմա մեծ պահանջարկ ունի։
Նա ընդգծել է, որ երկրում անցկացվում է զորքերի մարտունակության ստուգում, իսկ ստորաբաժանումները ստանում են տեխնիկայի նոր նմուշներ։ «Մենք պատրաստվում ենք պատերազմի, այս մասին ես ասում եմ բացահայտ։
«Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի». սա ես չեմ հորինել»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը։
Ավելացնել նոր մեկնաբանություն