Բաքու

Չեմ ցանկանա համոզվել, որ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավն ուղղորդվում է Բաքվից

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Չեմ ցանկանա համոզվել, որ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավն ուղղորդվում է Բաքվից ու կոնկրետ այս փուլում կապված է Բեռնում Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովի հետ, բայց նայենք չոր փաստերին՝

Մայիսի 22-ին Կովկասի մուսուլմանների գրասենյակ ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարում է․ «Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար․․․»։ Նա նաև թիրախավորում է քրիստոնեական կրոնը։ Սա մնում է անպատասխան, արձագանքում է միայն Եկեղեցին։ Վերջինս, իմ համոզմամբ, տեղեկատվություն է ունեցել Բեռնում ծրագրված համաժողովի մասին։

Մայիսի 27-ից 29-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում տեղի է ունենում «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովը։ Այն կազմակերպվում է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու համագործակցությամբ։ Վերջինիս ելույթը Արցախի մշակութային ժառանգության պահպանման, Ադրբեջանից եկող սպառնալիքների մասին էր, որի ժամանակ նա շեշտում է խաղաղության կարևորությունը։

Մայիսի 29-ին կառավարության նիստում համալիրի հարսանիքի ֆեյսբուքյան մեկնաբանությունները մեկնաբանելիս վարչապետը «չուլանանոց» է անվանում հայկական եկեղեցին։

Դրան հաջորդող օրերին արդեն հնչում են հայհոյանք, վիրավորանք պարունակող հայտարարություններ, որոնց ժամանակ մի քիչ աննկատ է մնում վարչապետենց տնից հնչած հարցը՝ «Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգեւորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն․․․»։

Հիմա հարց, ես չեմ, դուք եք Շերլոկ Հոլմսը, որտե՞ղ է թաքնված շան գլուխը այս կեղծ քրիստոնեական «մոլեռանդության» տակ։ Ինձ թվում է ամեն ինչ շատ պարզ է՝ թեկուզ հենց ժամանակագրությունը տեսնելիս։ Իսկ Բաքվից շարունակում են հարձակվել մեր եկեղեցու վրա ու իհարկե, մնում

անպատասխան․․․»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Տեղ
Նստել են ձիերը ու գնացել են մյուս ձիուն բերելու. մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների մասին
Մատվիենկո
Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Վալենտինա Մատվիենկո
Թաթոյան
Սա է «բարեկամ» ու «խաղաղասեր» Ադրբեջանը, ում հետ հարևանություն, առևտուր ու համատեղ ապրելու կեղծ կոչեր են անում սեփական իշխանությունները
Գեղարդ
Ադրբեջանում միջազգային կառույցների փակման պաշտոնական և իրական պատճառները
Աած
ԱԱԾ-ն հաստատեց. Սյունիքի մարզի 2 անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
Քաղաքագետ
Այսօր Հայաստանում բավարար ռեսուրսներ չկան` թուրք-ադրբեջանական տանդեմին միայնակ դիմակայելու համար. քաղաքագետ
ԱԹՍ
Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր, իսկ ՌԴ-ի տարածքում խոցվել է 174 ուկրաինական ԱԹՍ
Տիգրան
Ադրբեջանը շարունակում է տարածքային հավակնություններ ներկայացնել, իսկ իշխանությունը շարունակում է իր իսկ երկրի նկատմամբ արտահայտվող uպառնալիքներին հակադրել անտարբերություն
«Մեր կազմակերպությունը իշխանությունների հետ բանակցում է, որպեսզի որոշակի հարցերում ունենա շարունակական ներկայություն և աջակցություն։ Թե ինչ ձևաչափով է այն իրականացվելու, չեմ կարող ասել, իսկ այն ձևաչափը, որով հնարավոր էր այցելել հայ գերիներին, վերջին անգամ իրականացվել է մարտ ամսին», – նշել է Ամատունին։
Ադրբեջանական կեղծ մանիպուլյացիան բացահայտվեց. հայ գերիների դեմ հայտարարություն չի եղել. Թովմասյան
Պատրոն
«ԼԵՅԱ» ընկերությունը ՊՆ-ին 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրել
Տոնոյան
ՀՀ ԶՈՒ-ում ծառայելը պետք է ողջունել և խրախուսել, այլ ոչ թե հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» սահմանել. Տոնոյան
Զանգ
Հռոմի պապը Պուտինի հետ քննարկել է ուկրաինական հակամարտության հարցը
Եմեն
Հութիները 4 օրվա ընթացքում 4-րդ անգամ թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը
ԱԹՍ
Ռուսաստանը հարվածել է Խարկովին և Չեռնիգովին, կան զոհեր ու վիրավորներ
Նիկոլ
Արդյոք լիզո՞ւմ եմ թուրքի կոշիկները, արդյոք վաճառե՞լ եմ Ղարաբաղը, արդյոք ուրանո՞ւմ եմ մեր պատմությունը․ Փաշինյան
Գեղամյան
Մինչ ՀՀ դե-ֆակտո կապիտուլյանտ կառավարությունը կոչ է անում հանձնվել, թշնամիները անում են հակառակը
Ւրան
Իրանը ձգձգում է շատ լուրջ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը. մեզ հստակ պատասխան է պետք՝ շատ շուտ. Թրամփ
Մայր
«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կլուծարվի, կմիանա «Հայաստանի պատմության թանգարանին»
Բաքու
Չեմ ցանկանա համոզվել, որ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավն ուղղորդվում է Բաքվից
Տիգրան
Իշխանությունը փորձում է ապահովել ադրբեջանական ևս մեկ նախապայմանի կատարումը` Արցախի պետական ինստիտուտների լուծարման ճանապարհով Արցախի հարցի փակումը
Տաթևիկ
Փաշազադեի ու Փաշինյանի թեզերի կրկնությունը հասել է նաև ադրբեջանական շրջանակներին
Դեսպան
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, որովհետև Հայաստանի Սահմանադրությունը «հակասում» է դրան. Ադրբեջանի դեսպան
Նիկոլ
44-օրյա պատերազմի արդյունքում կորցրել ենք հայրենիքի մի մասը, բայց փոխարենը ձեռք ենք բերել պետություն. Փաշինյան
Հութի
Հութիները հայտարարել են, որ թույլ չեն տվել ԱՄՆ բեռնատար ինքնաթիռին վայրէջք կատարել Իսրայել
Գեղարդ
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետը» սպառնում է Հայաստանին․ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ
Խամենեի
Բանակցություններում ԱՄՆ բոլոր առաջարկները 100%-ով հակասում են Իրանի սկզբունքներին. Խամենեի
Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանը շեշտել է խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը
Սիբիր
Ադրբեջանցի պատգամավորը Սիբիրը հնագույն թուրքական հող է անվանել
Դատ
Ակնան մինչև նոյեմբերի 20-ը հայերի վերահսկողության տակ էր, որևէ ադրբեջանցի չէր կարող զոհվել
Տիգրան
Մտահոգություն կա, որ ՌԴ-ի դեմ նոր ճակատ բացելու նախաձեռնություն հենց Ադրբեջանն է ունենալու