
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
ԵԱՀԿ-ն ամփոփել է գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի առաջին պաշտոնական այցերը Հայաստան, Վրաստան և Ադրբեջան` վերահաստատելով կազմակերպության հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը:
«Այս այցը հնարավորություն տվեց ընդգծելու ԵԱՀԿ-ի հաստատակամ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և մեր աջակցությունն ընթացիկ խնդիրների լուծմանը»,-ասել է Սինիրլիօղլուն:
Հայաստանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ադրբեջանում նրան ընդունել են նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Քարտուղար Սինիրլիօղլուն և՛ Երևանում, և՛ Բաքվում գլխավոր ողջունեց տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող համապատասխան ջանքերը՝ հույս հայտնելով խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման վերաբերյալ։
«Լուրն այն մասին, որ խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականապես համաձայնեցվել է, ոգեշնչող իրադարձություն է։ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին»,-հայտարարել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն