Submitted by H.Aslanyan on
ԵՄ դիտորդ

ԵՄ դիտորդների ներկայության պայմաններում Ադրբեջանը կորցնում է Հայաստանին սեփական պայմանները թելադրելու լծակները․ պատգամավոր

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության շուրջ Ադրբեջանից հնչող մեղադրանքները պայմանավորված են այն հանգամանքով, որ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդների առկայության պարագայում Բաքուն կորցնում է սեփական պայմանները թելադրելու լծակները։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Շվեդիայի խորհրդարանի հայ պատգամավոր Արին Կարապետը՝ անդրադառնալով Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության իրականացրած գործունեության շուրջ Ադրբեջանում առկա մշտական դժգոհություններին և այդ համատեքստում Հայաստանին ուղղված մեղադրանքներին։

«Իմ կարծիքով Ադրբեջանի դժգոհությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ԵՄ դիտորդների առկայության պարագայում Բաքուն կորցնում է սեփական պայմանները թելադրելու լծակները։ Հայաստանի համար առաքելության աշխատանքը կարևոր է, քանի որ դրանով Երևանն աշխարհին ցույց է տալիս, թե ով է իրականում խախտում հրադադարը»,-ընդգծել է պատգամավորը։

Արին Կարապետը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում արդեն երկու տարուց ավելի գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու մասին Եվրոպական խորհրդի որոշմանը, նշեց, որ Բրյուսելի կողմից ընդունած այդ որոշումը չափազանց կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով դիտորդական առաքելության դերակատարումը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։

«Կարծում եմ, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն արդյունավետ մեխանիզմ է նաև տարածաշրջանում երկարաժամկետ փոխադարձ վստահության կառուցման տեսանկյունից»,- ընդգծել է Արին Կարապետը։

Նրա համոզմամբ՝ ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը շատ կարևոր է նաև հենց Հայաստանի համար՝ որպես ազատ, ժողովրդավարական երկիր։

«Բացի այդ, Հայաստանն այդ առաքելության և վերջինիս պարեկությունների միջոցով կարող է ինչ-որ չափով ապահովել կայունություն իր սահմաններին»,- շեշտել է պատգամավորը՝ վերահաստատելով այն միտքը, որ առաքելության կատարած աշխատանքը կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ հենց Հարավային Կովկասի համար։ 

Անդրադարձ կատարելով այն հանգամանքին, որ Ադրբեջանը ԵՄ առաքելությանը մեղադրում է լրտեսական գործողություններ իրականացնելու մեջ՝ Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը նկատել է, որ առաքելությունը քաղաքացիական բնույթ է կրում, ուստի նրանց ուղղված ադրբեջանական մեղադրանքները տեղին չեն։ 

«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական է, որի նպատակն է ապահովել սահմանների անվտանգությունը, բարձրացնել կողմերի միջև վստահությունը և անվտանգության զգացումը սահմաններին մոտ բնակվող քաղաքացիների շրջանում, ինչպես նաև հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջնակետին՝ խաղաղության պայմանագրին»,- նշել է Արին Կարապետը։ 

Պատգամավորն անդրադարձել է նաև Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե Հայաստանը չպետք է սպառազինություն ձեռք բերի։ 

Նրա խոսքով՝ Բաքուն իրավունք չունի նմանատիպ մեղադրանքներ հնչեցնել, քանի որ սեփական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը ցանկացած ինքնիշխան պետության, այդ թվում՝ Հայաստանի իրավունքն է։ 

«Պաշտպանական սպառազինության ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է՝ պաշտպանելու համար սեփական տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի իրավունքն է նաև սեփական բանակի վերափոխումը և դրանում բարեփոխումների իրականացումը»,- նշել է Արին Կարապետը։      
 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նեթանյահու
Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում. Նեթանյահու
Լևոն
Այսօր Բաքվի բանտում ապօրինի պահվող գեներալ Լևոն Մնացականյանի ծնունդն է
ՄԱԿ
FT․ 2026 թվականից հետո ՄԱԿ-ի առաքելության երկարաձգումը Լիբանանում հարցականի տակ է
Ստեփան
Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ
Դադիվանք
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ անգամ չկա
Թրամփ
Թրամփը կոչ է արել Զելենսկիին դադարեցնել ՌԴ-ում վառելիքի օբյեկտներին հարվածները
Իրան
Իրանը Ռուսաստանից խնդրել է «Գերան-4» և «Գերան-5» ԱԹՍ-ներ. FT
Զելենսկի
Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել. Զելենսկի
Արաղչի
Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. Արաղչի
Փաշինյան
Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին