ԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Օրբան
ԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի և մտադիր է շարունակել ռազմական գործողությունները Ուկրաինայում, սակայն Հունգարիան չի մասնակցի և կմնա խաղաղության և անվտանգության կղզյակ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը.
«Եվրամիությունն արդեն անցել է պատերազմական տնտեսության և ցանկանում է ավելի շատ գումար, զենք և զինվորներ ուղարկել Ուկրաինա: Մենք չենք կարող կանխատեսել այն օրը կամ ժամը, երբ առաջին ԵՄ զինվորը կհայտնվի Ուկրաինայի տարածքում, բայց դա տեղի կունենա, և մենք պետք է դրանից հեռու մնանք»,-ասել է Օրբանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն