Submitted by H.Aslanyan on
Շիրազ

Երբ շատ երկրներ վերադառնում են զորակոչին, ավելացնում բանակի թվաքանակը և ընդլայնում պաշտպանական բյուջեները, Հայաստանի կառավարությունը ընտրում է դրա կրճատման և թուլացման տարբերակը. վերլուծաբան

«Երբ շատ երկրներ վերադառնում են զորակոչին, ավելացնում բանակի թվաքանակը և ընդլայնում պաշտպանական բյուջեները, Հայաստանի կառավարությունը ընտրում է դրա կրճատման և թուլացման տարբերակը»․ Շիրազ Խաչատրյանը՝ պարտադիր զինվորական ծառայությունը մեկուկես տարի դարձնելու մասին

«Աշխարհում աճող անորոշության և վտանգների պայմաններում բազմաթիվ երկրներ սկսել են վերանայել իրենց պաշտպանական քաղաքականությունը։ Եթե մի քանի տարի առաջ թվում էր, թե պարտադիր զինծառայության համակարգերը աստիճանաբար անցնում են պատմության գիրկը, ապա այսօր նույն պետությունները վերադառնում են «հին» մոդելին։ Պատճառը շատ պարզ է՝ ոչ մի պետության անվտանգություն երաշխավորված չէ ապագա մարտահարվերների պայմաններում:

Օրինակ՝ Եվրոպայում նախկին համակարգերին անցում կատարեցին Շվեդիան ու Բալթյան երկրները։ Շվեդիան, որը 2010-ին հրաժարվել էր զորակոչից, արդեն 2017-ին վերականգնեց այն՝ նկատի ունենալով Ռուսաստանի աճող ազդեցությունը և տարածաշրջանի անկայունությունը։ Նույն ճանապարհով անցավ Լիտվան, երբ 2008-ին դադարեցրել էր պարտադիր ծառայությունը, բայց Ղրիմի իրադարձություններից հետո 2015-ին կրկին վերականգնեց այն։ Լատվիան ևս երկար ժամանակ փորձում էր խուսափել զորակոչից, սակայն 2023-ին որոշեց վերադառնալ պարտադիր ծառայությանը՝ ամրապնդելու ՆԱՏՕ-ի արևելյան թևը։ Էստոնիան, ի տարբերություն իր հարևանների, երբեք չէր հրաժարվել զինծառայությունից և վերջին տարիներին ոչ միայն պահպանում է այն, այլև մեծացնում է բյուջեն ու ակտիվացնում պահեստազորի ուսուցումը։

Նույն միտումը նկատվում է նաև Ասիայում։ Օրինակ, Հարավային Կորեան միշտ պահպանել է պարտադիր ծառայությունը և վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է ռազմական ծախսերը՝ հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի սպառնալիքը։ Թայվանը, որը երկար ժամանակ կրճատում էր ծառայության ժամկետը, վերջապես ստիպված եղավ այն կրկին երկարացնել՝ հասցնելով մեկ տարվա։ Տարածաշրջանում աճող լարվածությունը ստիպեց Թայվանին հրաժարվել հույսերից, թե կարելի է բանակը պահել միայն կամավորական հիմունքներով։

Այսօր ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրները փորձում են իրենց ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի առնվազն երկու տոկոսի շեմին(երկրներ կան մինչև 4-5%)։ Գերմանիան նույնիսկ ստեղծեց հարյուր միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ՝ արագացնելու բանակի արդիականացումը։ Եթե երկու տասնամյակ առաջ Եվրոպայում գերակշռում էր «խաղաղասիրական» տրամադրությունը, ապա հիմա գերակշռում է անվտանգության առաջնահերթությունը։

Այս համատեքստում Հայաստանի բռնած ուղին հակառակ պատկերն ունի։ Երբ շատ երկրներ վերադառնում են զորակոչին, ավելացնում բանակի թվաքանակը և ընդլայնում պաշտպանական բյուջեները, Հայաստանի կառավարությունը ընտրում է դրա կրճատման և թուլացման տարբերակը։

ՀՀ կառավարիչների քայլերը հստակ ցույց են տալիս, որ Հայաստանը գնում է այլ ուղով, որը ոչ միայն հակասում է համաշխարհային միտումներին, այլև խորացնում է ազգային անվտանգության անորոշությունը մի տարածաշրջանում, որտեղ անվտանգային իրադրությունը մշտապես անկայուն է և ռիսկային...»

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյան

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը