Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։
«Մենք հնարավորություն ունենք մեր ժողովրդավարությունը կառուցելու ներքևից վերև՝ նոր, համապարփակ, լիբերալ և քաղաքացիական սահմանադրությամբ։ Նոր սահմանադրությունը պետք է արտացոլի երկրի ժամանակակից քաղաքական իրողությունները», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ նոր սահմանադրությունը պետք է օգնի Թուրքիային ամրապնդել ժողովրդավարությունը և ապահովել քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունը, և բոլոր քաղաքական ուժերը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվեն դրա մշակման գործում։
ԶԼՄ-ները գրում են, որ փոփոխությունները թույլ կտան Էրդողանին առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար: Թուրքիայի սահմանադրության համաձայն ՝ մեկ անձը կարող է նախագահ ընտրվել առավելագույնը երկու ժամկետով։
Ավելացնել նոր մեկնաբանություն