Submitted by H.Aslanyan on
Գեղամյան

Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Մայիսի 4-ին Հայաստան է ժամանում Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, ով Երևանում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: Թուրքական պաշտոնական մեդիաները, ինչպես նաև որոշ ազդեցիկ զլմ-ներ Յըլմազի այցը ներկայացնում են որպես «այս մակարդակում առաջին այց»։ Այս ձևակերպումը թուրք գործչի այցին հաղորդում է որոշակի պատմականություն և մատուցվում որպես հայ-թուրքական երկխոսության շրջանակներում «կարևոր ու նոր շրջափուլ նախանշող քայլ»։ Հիշեցնենք նաև, որ թուրքական լրատվամիջոցները մինչև վերջերս նշում էին, որ երևանյան գագաթնաժողովին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի չմասնակցելու դեպքում Թուրքիան այլ մակարդակով ներկայացված չի լինի, քանի որ կանոնները թույլ են տալիս միայն երկրների առաջնորդների մասնակցություն։

«Պատմակա՞ն այց»

Թուրքիայի փոխնախագահի պաշտոնը ստեղծվել է 2018 թ., երբ երկիրը վերջնական անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգից դեպի նախագահական համակարգ։ Հետևաբար զուտ փաստական տեսանկյունից Յըլմազի այցն իր տեսակի մեջ առաջինն է։ Սակայն նա ամենևին էլ 1991 թ. ի վեր Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան թուրք պաշտոնյան չէ։ Բավական է հիշել, որ 2013 թ. դեկտեմբերին Հայաստան էր այցելել Թուրքիայի արտգործնախարար, ազդեցիկ գործիչ Ահմեթ Դավութօղլուն, որը սրանից մեկ տարի անց զբաղեցրեց Թուրքիայի վարչապետի պաշտոնը, իսկ դրանից ավելի վաղ՝ 2008 թ. սեպտեմբերին աշխատանքային այցով Երևանում էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Վերջինիս այցը իսկապես պատմական էր ոչ միայն ֆորմալ՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքով, այլև Գյուլի՝ թուրքական քաղաքական դաշտում ունեցած իրական կշռով և այդ ժամանակ ընթացող հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» ծավալներով։

Ի տարբերություն Ա. Գյուլի կամ Ա. Դավութօղլուի՝ Յըլմազը համարվում է Էրդողանից լիարժեք կախյալ, առանց սեփական քաղաքական հետագծի և ինքնուրույն կշիռ չունեցող գործիչ։ Ուստի այս իմաստով Յըլմազի երևանյան այցը դժվար է գնահատել որպես պատմական կամ, առավել ևս, շրջադարձային իրադարձություն։ Ավելորդ չէ նկատել նաև, որ միայն վերջին տարվա ընթացքում Հայաստանը շատ ավելի բարձր մակարդակի ներկայացվածությամբ այցեր է ունեցել Թուրքիա (ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը 2025 թ. հունիսին, իսկ ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանը 2026 թ. ապրիլին աշխատանքային այցով Ստամբուլում էին), ինչին ի պատասխան թուրքական կողմի այցը հնարավոր չէ դիտարկել որպես համահավասար։ Այս տեսանկյունից ավելորդ չէ հիշեցնել, որ վարչապետ Ն. Փաշինյանը անձամբ էր նախագահ Էրդողանին հրավիրել Երևան. «Առաջին անգամ աշխատանքային այցով եղել եմ Թուրքիայում, և այցը շատ հաջող եմ համարում: Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք գագաթնաժողովին: Հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի»։ Թե՛ Էրդողանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը մերժել են այդ հրավերը՝ այս առումով պահպանելով վերջին տասնամյակների օրինաչափությունը։

Յըլմազն ու հայկական օրակարգը

Բացի ընդհանուր խորհրդաժողովից, Երևանում այցի շրջանակներում նախատեսվում են Յըլմազի երկկողմ հանդիպումներն ու բանակցությունները Նորվեգիայի վարչապետի, Ռումինիայի նախագահի, Վրաստանի վարչապետի հետ։ Ըստ թուրքական մեդիաների՝ նաև սպասվում է երկկողմ հանդիպում ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հետ։ Հանդիպման օրակարգի մասին ոչինչ հայտնի չէ, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ բուն խորհրդաժողովի հայտարարված թեմաներից մեկը հաղորդակցություններն են (connectivity), իսկ ինքը Յըլմազը հաճախ է խոսում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա բացառված չէ, որ թուրք գործչի օրակարգում կլինի նաև այդ հիմնախնդրի թուրքական տեսլականի բարձրաձայնումը։

Պետք է նշել, որ Թուրքիայի փոխնախագահ Ջ. Յըլմազը այդ պաշտոնում 2023 թ. հունիսին նշանակվելուց ի վեր մշտապես հանդիսանում է Ադրբեջանի հետ Անկարայի հարաբերությունների համար հիմնական պատասխանատուներից մեկը, իսկ իր հռետորաբանությունը հիմնվում է երկու երկրների հարաբերությունների շրջանակում հաստատված պաշտոնական քարոզչական խոսույթների վրա։

Դրանցից գլխավորը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, որի վերաբերյալ իր անդրադարձերում Յըլմազը պարբերաբար հիշատակում է այդ նախագծի կապը «Թյուրքական աշխարհի» հետ։ Այսպես, Թուրքիայի խորհրդարանում 2024 թ. հոկտեմբերի 31-ին 2025 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նա նշել է, որ ««Զանգեզուրի միջանցքը» Կովկասի և թյուրքական հանրապետությունների հետ կապվելու մասով շատ արժեքավոր է։ Շատ-շատ արժեքավոր է Թուրքիայի հաղորդակցությունների համար, քանի որ կա երկար ժամանակ չօգտագործված պոտենցիալ»։ Իսկ 2025 թ. սեպտեմբերին Բիշքեկում «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների և փոխնախագահների հանդիպմանը Յըլմազը հայտարարել է, որ ««Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Հարավային Կովկասում ի հայտ եկող նոր լոգիստիկ ցանցերը ոչ միայն թյուրքական աշխարհը կդարձնեն տարածաշրջանային առևտրի կենտրոն, այլև կբարձրացնեն նրա ռազմավարական դերը էներգետիկ անվտանգության տեսանկյունից»: Նույն տարվա դեկտեմբերին Յըլմազը խորհրդարանում իր ելույթի ընթացքում դարձել բնորոշել է «Զանգեզուրի միջանցքը» որպես «թյուրքական հանրապետությունների հետ ուղիղ կապ ապահովող» ծրագիր։ Նմանատիպ հայտարարությունները բազմաթիվ են, որոնցում աչքի է ընկնում «միջանցքի» համաթյուրքականության կարևորության շեշտադրումը։

Ըստ ամենայնի՝ փոխնախագահ Յըլմազը ներգրավված է նաև Հայաստանի դեմ ծավալապաշտական մեկ այլ ծրագրի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» առաջխաղացման գործում։ Այդ մասին է վկայում, օրինակ, այն, որ սրանից շուրջ մեկ տարի առաջ՝ Ջ. Յըլմազը 2025 թ. մայիսի 20-ին Թուրքիայի նախագահի նստավայրում (ք. Անկարա) հանդիպել է ադրբեջանական պետական պատվիրականությանը, որը գլխավորում էր Ադալեթ Վելիևը։ Վերջինս ոչ միայն հանդիսանում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական կուսակցությունների և օրենսդիր իշխանության հետ կապերի հարցերով բաժնի ղեկավարը, այլև հաճախ հենց նա է նախագահ Ալիևի անունից հանդես գալիս այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» միջոցառումներին։ Փոխնախագահ Ջ. Յըլմազի հետ հանդիպումը ևս այս թեմայով էր. պատվիրակությունը, որը գլխավորում էր Ա. Վելիևը, ներկայացնում էր «Արևմտյան Ադրբեջանի» բնակիչներին։ Ըստ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանության սոցցանցային հաղորդագրության՝ վերոնշյալ հանդիպման ժամանակ Թուրքիայի փոխնախագահին են ներկայացվել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գործունեությունը, ինչպես նաև «բռնի տեղահանված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի համար կատարվող աշխատանքները»։ Հետաքրքրական է, որ Յըլմազի սոցցանցերում այդ հանդիպման մանրամասները չեն ներկայացվել՝ միայն նշելով, որ հանդիպում է տեղի ունեցել Ա. Վելիևի գլխավոր պատվիրակության հետ»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը