Submitted by H.Aslanyan on
Սուրենյանց

Եթե Փաշինյանի ռուսաֆոբ արկածախնդրությունը շարունակվի, Հայաստանը կարող է զոհաբերվել Թուրքիայի ոտքերի առաջ. Սուրենյանց

Անցնող շաբաթը շրջադարձային կարող է դառնալ միջազգային հարաբերությունների տեսանկյունից: Այս մասին թելթեգրամյան իր ալիքում գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:

«Նախագահի Թրամփի խիզախ քայլը՝ հեռախոսազրույց ունենալ նախագահ Պուտինի հետ, ու ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների սպասվող հանդիպումը այս ամսվա վերջին՝ Սաուդյան Արաբիայում, առանցքային նշանակություն ունեն ոչ միայն ուկրաինական պատերազմի դադարեցման, այլ նաև նոր աշխարհակարգի ձևավորման հարցում: Սպասվող դարակազմիկ իրադարձությունների «գաղափարական» հողն, ըստ էության, ապահովված է: ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն օրերս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն իրատեսական չէ։ Պենտագոնի նոր ղեկավարը նաև առաջարկել է, թե Կիևն ու դաշնակիցները պետք է հրաժարվեն Ուկրաինայի նախկին՝ 2014 թվականի սահմաններին վերադառնալու հույսերից և պատրաստվեն Ռուսաստանի հետ բանակցությունների, որոնք կանցնեն միջազգային զորքերի աջակցությամբ։

Հեգսեթը պնդել է՝ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հասնել նրան, որ Եվրոպան ստանձնի Ուկրաինայի պաշտպանության համար ֆինանսական և ռազմական պատասխանատվության մեծ մասը։ Պենտագոնի ղեկավարը հստակեցրել է՝ Եվրոպան պետք է նաև հանձն առնի խաղաղապահ ուժերի տեղակայումը Ուկրաինայում, քանի որ «Ուկրաինայում ամերիկյան զորք չի տեղակայվելու»։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովում մի տպավորիչ ելույթ ունեցավ՝ անարգանքի սյունին գամելով ԵՄ բյուրոկրատիային և եվրոպական նեոլիբերալ շահախմբերին: Եվ վերջապես, խիստ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ նախագահը: «Ռուս - ուկրաինական պատերազմի սկսվելու գլխավոր մեղավորը Ջո Բայդենն է, ով խոստացել էր, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին»,- ասել էԴոնալդ Թրամփը: Երբ երեք տարի շարունակ ես ու հայաստանյան փոքրաթիվ գործիչներ անընդհատ պնդում էինք, որ ՆԱՏՕ-ի ընդարձակման քաղաքականությունն է հանգեցրել ուկրաինական պատերազմի սանձազերծմանը, պսևդոարևմտամետների կողմից արժանանում էին «ռուսահպատակ» որակմանը: Միանգամայն լեգիտիմ է հնչում հարցս՝ արդյո՞ք հայաստանյան այդ շրջանակները «ռուսահպատակ» են համարում նաև Թրամփին ու առհասարակ՝ ի՞նչ հակափաստարկ ունեն Թրամփի, Վենսի, Հեգսեթի դիրքորոշումներին՝ բացի նրանց ծպտյալ ռուսական գործակալ անվանելուց:

Արդյո՞ք Մյունխենում գտնված Փաշինյանը հասկացել է այն խորքային փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Արևմուտքում: Խիստ կասկածում եմ: Հակառակ պարագայում՝ անցած շաբաթ Հայաստանի խորհրդարանն, առաջին ընթերցմամբ, չէր ընդունի ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի արկածախնդիր օրենքը՝ տրվելով արևմտյան նեոլիբերալ շրջանակների սին քաջալերանքին, ինչն ամրապնդված չէ անվտանգության որևէ երաշխիքով ու ընդամենը քաջալերանք է Փաշինյանի հակառուսական «ստրիպտիզին»: Ուկրաինայի իշխանության նույն պատրանքահեն  քաղաքականությունն այդ երկիրը կանգնեցրեց ազգային աղետի, տրոհման փաստի առջև: Զելենսկիի արկածախնդրությունը քաջալերող Բայդենը կամ Ջոնսոնն այլևս «անհասանելի» են և Ուկրաինայի լուզեր նախագահը նրանցից չի կարող պահանջել անգամ Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ 10 տրիլիոն եվրո գումարը: Եվ վերջապես, անցած շաբաթ Կիևում Ուկրաինայի իշխանության ո՞ր «խիզախ աշխատանքն» էր ողջունում Փաշինյանի կուսակիցը:

Արդյո՞ք Փաշինյանի հոգին փառավորվել է, որ Զելենսկին «խիզախեց» ավելի մեծ ողբերգություն բերել իր երկրի գլխին, քան ինքը՝ Հայաստանի, թե՞ Արցախից հետո զոհասեղանին Հայաստանն է դրվելու՝ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու Փաշինյանի ցնորքն իրականություն դարձնելու համար: Երբ արդեն տեսանելի էր Թրամփի տպավորիչ վերադարձը Սպիտակ տուն, կարծիք էի հայտնել, որ Արևմուտքը Փաշինյանին քաղաքական առումով զոհաբերելու է Պուտինի ոտքերի առաջ: Այս սցենարը հիմա չարյաց փոքրագույնն է թվում, որովհետև եթե Փաշինյանի ռուսաֆոբ արկածախնդրությունը շարունակվի, Հայաստանը կարող է զոհաբերվել Թուրքիայի ոտքերի առաջ...»,- գրել է նա։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել