Submitted by H.Aslanyan on
Ադրբեջանի դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի համար

Եթե «խաղաղություն» է հաստատված, ապա ինչու է Բաքուն դատում Արցախի ղեկավարությանը. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Եթե «խաղաղություն» է հաստատված, ապա ինչու է Բաքուն դատում Արցախի ղեկավարությանը 

Բաքվում ավարտվող, այսպես կոչված, դատավարությունը որևէ կապ չունի իրավական պետության և արդարադատության սկզբունքների հետ։ 

Այն բացահայտ քաղաքական հաշվեհարդարի գործընթաց է, որի հիմնական նպատակն է ոչ թե որևէ արարքի քննությունը, այլ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելը՝ Արցախի ղեկավարությանը ծառայեցնելով որպես գործիք։ 

Ադրբեջանի մեղադրող կողմի պահանջած պատժաչափերը՝ տասնվեց տարուց մինչև ցմահ ազատազրկում, զերծ են իրավական տրամաբանությունից և արտացոլում են բացառապես քաղաքական վրեժխնդրություն և ուժի դիրքերից խոսելու ձգտում։ 

Այս գործընթացում անձինք հայտնվել են ոչ թե իրենց անհատական գործողությունների, այլ հայկական պետական կամքի խորհրդանիշ լինելու համար։ 

Չնայած այս ամենին՝ Հայաստանում իշխանության մակարդակով շարունակվում է պնդվել, թե «խաղաղությունն արդեն հաստատված է»։ 

Սակայն Բաքվի գործողությունները վկայում են հակառակի մասին։ Ադրբեջանը՝ 

● անօրինական դատավարությամբ պատասխանատվության է ենթարկում Արցախի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությանը, 

● պահանջում է երեք հարյուր հազար փախստականի վերադարձ, 

● առաջադրում է անկլավների վերադարձի պահանջ, 

● չի հրաժարվում «Զանգեզուրի միջանցք» պարտադրելու մտադրությունից, 

● ամեն օր ընդլայնում է իր պահանջների շրջանակը։ 

Այս իրողությունների պայմաններում անհրաժեշտ է հստակ արձանագրել՝

խաղաղություն չի կարող հաստատված համարվել, երբ հակառակ կողմը դատի է տալիս քո ղեկավարներին և միաժամանակ ընդլայնում իր տարածքային ու քաղաքական պահանջները։ 

Բաքվի այս գործընթացը ոչ թե անցյալի որևէ իրադարձության պարզաբանում է, այլ՝

ապագա պարտադրանքի համար նոր հիմք ձևավորելու նպատակամղված քայլ,

որով Ադրբեջանը փորձում է ստեղծել նախադեպ, ըստ որի՝ Հայաստանի ցանկացած պետական կամ զինվորական գործիչ կարող է հայտնվել իր կամայական մեղադրանքների թիրախում։ 

Այս պայմաններում Հայաստանի իշխանության շարունակական լռությունն ու վտանգների չարտահայտված գնահատականը ոչ միայն չեն նպաստում անվտանգային միջավայրի կայունացմանը, այլ հակառակը՝ խրախուսում են Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները։ 

Պետք է հստակ ասել․ հաշտություն չի կարող լինել այն միջավայրում, որտեղ մեկ կողմը դատում է մյուսի ղեկավարությանը, առաջադրում է տարածքային պահանջներ և հարցականի տակ է դնում հայկական պետականության իրավական ու պատմական հիմքերը։ 

Այսօր Բաքվի դատարանում պատասխանատվության չեն ենթարկվում միայն Արցախի նախկին ղեկավարները։ 

Այնտեղ փաստացի դատապարտվում է Հայաստանի պետականությունը, որը Ադրբեջանը փորձում է դարձնել իր քաղաքական հաշվարկների և ճնշման մշտական օբյեկտ։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը