Եթե Զելենսկին պատրաստ է լուրջ խոսակցության, նրան կարող են ընդունել Մոսկվայում. Պեսկով
Վլադիմիր Զելենսկուն սպասում են Մոսկվայում, եթե նա պատրաստ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ պատասխանատու և լուրջ խոսակցության։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Զելենսկու վերաբերյալ, գիտեք, որ Պուտինի կողմից, ըստ էության, ամեն ինչ ասվել է, ամեն ինչ առաջարկվել է։ Ասվել և մի քանի անգամ կրկնվել է, որ եթե Զելենսկին պատրաստ է պատասխանատու և լուրջ խոսել՝ կիևյան ռեժիմին հիանալի հայտնի է, թե ինչի մասին, ապա նա միշտ կարող է ժամանել Մոսկվա, որտեղ նրան կընդունեն», - հայտարարել է Պեսկովը։
Ավելացնել նոր մեկնաբանություն