Ֆրանսիան մտադիր է մերժել Գազայի հարցով Խաղաղության խորհրդին միանալու հրավերը
Ֆրանսիան պատրաստվում է մերժել Գազայի հարցով Խաղաղության խորհրդին միանալու հրավերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մոտ գտնվող աղբյուրին։
«Այս փուլում Ֆրանսիան մտադիր է մերժել Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու հրավերը»,- հայտնում է լրատվամիջոցը
Գործակալությունը վկայակոչելով աղբյուրին՝ նշում է, որ այս նախաձեռնությունը լուրջ հարցեր է առաջացնում ՄԱԿ-ի դերի վերաբերյալ, որը «չի կարող կասկածի տակ դրվել»։
Ավելացնել նոր մեկնաբանություն