Submitted by H.Aslanyan on
Փաշազադե

Ղարաբաղի, Զանգեզուրի և «Արևմտյան Ադրբեջանի» հողերի վերադարձը բացառիկ կարևորություն ունի, և մենք՝ կրոնական գործիչներս, նույնպես պատասխանատվություն ունենք այս հարցում. Փաշազադե

Մոտ հինգ օր առաջ «Քանդենք պետությունը» կուսակցության «հոգևոր հայր» Փաշազադեն «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքի հետ համատեղ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել էր․ «Մեր պատմական տարածքներում մշակութային-հոգևոր ինքնիշխանության և կրոնական արդարության ապահովումը հիմնական խնդիրներից մեկն է։ 

Ադրբեջանական պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումից հետո, մեծ կարևորության հիմնական հարցերից մեկը մեր պատմական տարածքներում մեր մշակութային-հոգևոր ինքնիշխանության ապահովումն է, կրոնական-հոգևոր մակարդակում արդարության վերականգնումը: Մասնավորապես, Ղարաբաղ, Զանգեզուր և Արևմտյան Ադրբեջանի հողերի վերադարձը բացառիկ կարևորություն ունի, և մենք՝ կրոնական գործիչներս, նույնպես պատասխանատվություն ունենք այս հարցում»։ 

Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Նա նաև ասել էր, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի ստեղծումը 2022 թվականին ոչ միայն նախագահ Իլհամ Ալիևի հեռատես պետական քաղաքականության վառ դրսևորումն էր, այլև ամենաարդյունավետ պատասխանը հայկական եկեղեցու և սփյուռքի շարունակական ռևանշիստական կոչերին և կողմնակալ մեղադրանքներին»։

Հիմա ես չեմ, դուք եք Շերլոկ Հոլսմը, ծուռը նստեք, սուրճը դրեք, դուզը դատեք՝ այս հակաեղեկեցական արշավը ու՞մ է ձեռնտու, ու՞մ շահերից է բխում, ինչու՞ «ինքնիշխան» ձևացող իշխանականները երբեք պատասխան չունեն տալու մեր պետության դեմ առաջ քաշվող ակնհայտ զավթողական ծրագրերին, ինչու՞ մեր ներուժը ուղղվում է վտանգավոր, ներհանրային պառակտում բերող օրակարգերի սպասարկմանը։ Ինձ համար պատասխանը վաղուց պարզ է. Այսքանից հետո էլ դեռ Փաշազադեն դեռ կհանդգնի ասել, որ «հայկական եկեղեցին և սփյուռքը ագրեսիվ քարոզչություն են վարում խաղաղության դեմ», իսկ նրա հայտնի հետևորդը կասի, որ մեր կրոնում որոշ հոգևորականներ «ծայրահեղ իսլամի» մոտ գաղափարներ են քարոզում»,- գրել է Հայրապետյանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Թրամփ
Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
Կործանիչ
Ադրբեջանը ձեռք է բերել պակիստանա-չինական JF-17 կործանիչներ
Էդուարդ
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
ԵՄ
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Եվա
11-ամյա Եվայի «հակապետական» նկարը 1800 դոլարով գնել է մոսկվաբնակ արցախցի Աղաբեկյանը
Գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Տաթևիկ
Ակնհայտ է, որ որևէ ատյանում որևէ ադրբեջանցի չի կարող բարձրացնել վերադարձի իրավունքի հետ կապված հարցը․ ադրբեջանագետ
Տարհանել
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
Հորմուզ
Հորմուզի նեղուցի հարավային երթուղին ականապատված է. ԻՀՊԿ
Ռուբիո
Լավրովն ու Ռուբիոն քննարկել են ուկրաինական հարցն ու տարածաշրջանային թեմաներ
Իրան
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանին
Իրան
Իրանը հարվածել է Քուվեյթի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին. ԻՀՊԿ
Սպուտնիկ
Փաշինյանն ու Միշուստինը կարևոր զրույց են ունեցել Եկատերինբուրգում. Դաշնության խորհրդի անդամ
Նոր
Նոր մարտահրավեր՝ Էրդողանին․ Թուրքիայի ընդդիմության պաշտոնանկ արված առաջնորդը պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել
Վբ
Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր
Պար
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում վերածնվում են հայկական ավանդական պարերը
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
Զելենսկի
Զելենսկին Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարի պաշտոնում նշանակել է Միխայիլ Դրապատիին
Զինվոր
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորվել է 447 ամերիկացի զինվորական
Ըմբիշ
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Մոնթե
Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը
Իրան
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Էնդի
Ակնկալում եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ խորացնելու ՀՀ-ՄԹ ռազմավարական գործընկերությունը․ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Զոհ
Իրանի վրա վերջին հարվածներից հետո մոտ 100 ամերիկացի զինվոր է վիրավորվել․ Պենտագոն
Միջանցք
«Զանգեզուրի միջանցքը» կնվազեցնի Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունները և ծախսերը. Գուրբանով
Դրոշ
Իսրայելի ԶՈՒ զբաղեցրած որոշ տարածքներ կանցնեն լիբանանյան իշխանությունների վերահսկողության տակ․ Պետդեպ
Ռեզա
Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. Մոհամմադ Ռեզա Արեֆ
Դրոշ
ԱՄՆ-ն Իրանի հետ լիամասշտաբ պատերազմի շեմին է. WP
Պենտագոն
Պենտագոնը թաքցնում է ԱՄՆ-ի կորուստների իրական մասշտաբները. NYT
Նեթանյահու
Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ