Submitted by H.Aslanyan on
գուգլ

Google-ը 2024-ին ադրբեջանական քարոզչություն տարածող ավելի քան 14 հազար յութուբյան ալիք է արգելափակել. Hetq.am

Google-ը 2021-2024 թվականներին ավելի քան 16 հազար ադրբեջանական ալիք է արգելափակել YouTube-ում, որոնցով Հայաստանին քննադատող ու ադրբեջանական կառավարությանը փառաբանող բովանդակություն է տարածվել։ Ընդ որում՝ այս ծավալի շուրջ 87%-ը հայտնաբերվել և արգելափակվել է 2024 թվականին։ Այս մասին նշվում է ընկերության Սպառնալիքների վերլուծության խմբի (Threat Analysis Group) տեղեկագրերում։ Գրում է Հետքը:

Ադրբեջանի հետ կապվող գործողությունների հետաքննության մասին այս տեղեկագրերում առաջին անգամ նշվել է 2021-ի երկրորդ քառորդում։ 2021 թվականի հունիսին ադրբեջաներենով և հայերենով ադրբեջանական բանակին աջակցող բովանդակություն տարածող 33 ալիք էր արգելափակվել։ Սպառնալիքների վերլուծության խումբը նշել էր, որ իրենց հայտնաբերած օրինակները նման են Facebook-ի բացահայտումներին։ 

2020 թվականի հոկտեմբերին Facebook ընկերությունը (2021-ից` Meta) կեղծ օգտահաշիվներով քարոզչություն տարածող ցանց էր բացահայտել Ադրբեջանում։ Հրապարակումները հիմնականում ադրբեջաներենով էին, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն։ Մեկնաբանությունները հաճախ անդրադառնում էին տեղական և տարածաշրջանային նորություններին ու իրադարձություններին, քաղաքականությանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությանը։ Տարածվող բովանդակությամբ գովերգվում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը, դավաճանության համար մեղադրվում էին ընդդիմադիր գործիչները, հերքվում էին Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների մեղադրանքները։

Այս բացահայտումից հետո Google-ը ևս սկսեց անդրադառնալ Ադրբեջանի հետ կապվող քարոզչական գործողություններին։ 2021-ին յութուբյան 33 ալիք փակելուց հետո հետաքննության մասշտաբներն ընդլայնվել են՝ հաջորդ տարի դառնալով 516։ Սա, սակայն, միայն սկիզբն էր․ նախորդ տարի՝ 2024-ին,  Սպառնալիքների վերլուծության խմբի խոշորացույցի տակ հայտնվելուց հետո Ադրբեջանի հետ կապվող ավելի քան 14 հազար յութուբյան ալիք է արգելափակվել, որը այս հետաքննության շրջանակում արգելափակված ալիքների ծավալի 87%-ն է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը