Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութում պատկերվածներն Իրանի քաղաքացիներ են. ԱԱԾ
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ երեկվա աղմկահարույց տեսանյութի հետ կապված:
Ս.թ. հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ պարզաբանում ենք, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները:
Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024 թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից:
Ավելացնել նոր մեկնաբանություն