կիհ

Հայ-ադրբեջանական բանակցություններում կա 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքը շարունակվում է. Միրզոյան

Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի նաև համաձայնության գալ խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ, որից հետո պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման, այս մասին ԱԺ-ում ասել է Արարատ Միրզոյանը

«Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը նախապայման է առաջարկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն և ունենք արդեն ՍԴ որոշումը, որն արձանագրեց՝ Ալմաաթիի սահմանազատումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Սա գալիս է փարատելու բոլոր մտահոգությունները»,- ասաց նա:



 

Ավելացնել նոր մեկնաբանություն