Submitted by H.Aslanyan on
կովկաս

«Հայաստան, Ադրբեջան, Վրաստան. ցույցեր, հակամարտություններ, պատերազմներ և երիտասարդների հույսերը». ռեպորտաժ՝ Հարավային Կովկաս բարդ տարածաշրջանի մասին

Եթե դուք խաղաղություն եք ուզում, դուք պետք է պատրաստ լինեք պայքարել դրա համար:

Ահա այս խոսքերով է սկսվում DW-ի «Հայաստան, Ադրբեջան, Վրաստան. ցույցեր, հակամարտություններ, պատերազմներ և երիտասարդների հույսերը» վերնագրով ռեպորտաժը՝ նվիրված Հարավային Կովկաս բարդ տարածաշրջանին և այնտեղ տարիներ ի վեր շարունակվող հակամարտություններին:

«Դետքը» թարգմանաբար ներկայացնում է ռեպորտաժի բովանդակությունը:

Ռեպորտաժի առաջին հատվածում վրացի քաղաքագետ Մարիամ Ջանպարիձեն խոսում է 2008 թ. ռուս-վրացական պատերազմի, Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի օկուպացման մասին, անցյալ տարի Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների, երկրում ծավալվող հակակառավարական ցույցերի մասին՝ ընդդեմ ռուսամետ իշխանության, Եվրամիությանը միանալու իշխանությունների ջանքերի և Եվրոպայի մերժման մասին: 

1991 թ. Վրաստանը, ինչպես նաև Հայաստանը և Ադրբեջանը, գտնվում էին ԽՍՀՄ կառավարման ներքո, որի փլուզումից հետո տարածաշրջանում սկսվեցին մի շարք զինված հակամարտություններ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

90-ական թվականներին հայկական բնակչությունը վտարվել է Ադրբեջանից, իսկ ադրբեջանականը՝ Հայաստանից, երկու երկրում էլ տեղի են ունեցել զանգվածային սպանություններ:

Վերջին 10 տարվա ընթացքում գրեթե միշտ հենց Ադրբեջանն է սկսել մարտական գործողությունները, ինչպես 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը:

Ամենաշատը պատերազմել են Ղարաբաղի համար, որը սովետական ժամանակաշրջանում եղել է Ադրբեջանի ինքնավար շրջանը, բայց բնակչությունը հիմնականում կազմված է եղել հայերից: 1991 թվականից հետո նրանք պայքարել են անկախության ձեռքբերման համար, բայց այդպես էլ չեն ստացել այն:

2023 թվականին Ադրբեջանը հարձակվել է Ղարաբաղի վրա, և այնտեղի ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, փախել է այնտեղից:

Այժմ այնպիսի տպավորություն է, որ երկրները շարժվում են դեպի խաղաղություն: Մի քանի ամսի առաջ երկրների ղեկավարներ Փաշինյանը և Ալիևը ԱՄՆ-ում նախագահ Թրամփի միջնորդությամբ ստորագրել են համաձայնագիր: Ադրբեջանը Հայաստանի տարածքով ուղիղ կապ կստանա դեպի իր էքսկլավ՝ Նախիջանի Ինքնավար Հանրապետություն, միջանցքը կառուցվելու է ԱՄՆ օգնությամբ:

Փոխարենը երկու երկրները պետք է զերծ մնան նոր ռազմական գործողություններից և տարածքային հավակնություններից:

Հիշատակում չկա ոչ հայ զինվորականների, ոչ Լեռնային Ղարաբաղից վտարված հարյուր հազարավոր հայերի մասին:

Գործարքն ընդամենը հռչակագիր է, և Հայաստանում շատերը չեն վստահում այդ խաղաղությանը:

«Ինձ թվում է՝ Ադրբեջանի հետ խաղաղությունը հնարավոր չէ իրենց պատճառով,- պատմում է  Ժաննա Ավանեսյանը, որը 27 տարեկան իրավաբան է: -20 թվականի պատերազմը շատ ցավոտ էր մեզ համար: Մենք բախվեցինք նոր իրականության։ Իմ ընկերներից շատերն այդ ժամանակ ռազմաճակատում էին։ Երկար ժամանակ նորություններ չկային, և դա շատ տխուր էր։ Ես ինքս ինձ հարցրի՝ ի՞նչ իմաստ ունի իմ կյանքը, եթե չկարողանամ օգնել նման իրավիճակում։Մագիստրոսի կոչում ստանալուց հետո ես անմիջապես գրանցվեցի ՈՄԱ-ի դասընթացների։ ՈՄԱ հապավումը նշանակում է «Ողջ մնալու արվեստ»։ ՈՄԱ-ն ռազմահայրենասիրական կազմակերպություն է, որը հայերին մարտական ​​պատրաստություն է սովորեցնում։ Նրանք առաջարկում են մի քանի դասընթացներ, օրինակ՝ առաջին բուժօգնություն, դիմացկունության մարզումներ և հրաձգություն»։

«Իմ անունը Վաղինակ Վարդանով է, և ես ՈՄԱ-ի փոխնախագահն եմ։ Մեր առաքելությունը հիմնված է ազգի՝ որպես բանակի, և երկրի՝ որպես ամրոցի հայեցակարգի վրա։ Սրանով մենք բանակը նկատի չենք ունենում ավանդական իմաստով՝ պարզապես զինվորներով բանակ։ Մենք խոսում ենք համախմբված և դիմացկուն հասարակության մասին, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է արձագանքել արտակարգ իրավիճակներին, նույնիսկ ծայրահեղ պայմաններում։

2020 թվականից ի վեր մենք նկատել ենք մասնակիցների թվի կտրուկ աճ։

2020 թվականին նախորդող վեց տարիների ընթացքում մեր դասընթացներն ավարտել է մոտ 2000 մարդ, հիմա արդեն 11 հազար»,- պատմում է ՈՄԱ-ի փոխնախագահ Վաղինակ Վարդանովը:

«Մենք ներկայումս անցկացնում ենք մարտավարական վարժանքներ։ Առաջին բուժօգնությունը նույնպես այս վարժանքների մաս է կազմում։ Մենք ներառում ենք հիմունքները և կիրառում ենք արտակարգ իրավիճակներում գործողությունների ընթացակարգերը։ Ես պատերազմը բոլորովին այլ կերպ էի դիտարկում, բայց 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը ինձ համար և մեզ բոլորիս համար Հայաստանում տագնապի ազդանշան դարձավ։ Իմ վերաբերմունքը պատերազմի նկատմամբ կտրուկ փոխվեց, այդ թվում՝ նման վարժանքների»,- պատմում է Ժաննան։

Երիտասարդ իրավաբանը ցույց է տալիս Հաղթանակի զբոսայգին և ասում՝ պատահական չէ, որ այստեղ կանգնեցվել է հայոց պատմության խորհրդանիշը՝ «Մայր Հայաստանը», որը խոսում է մեր հաղթանակների մասին. «Դուք տեսնում եք կնոջ, որը կանգնած է սուրը ձեռքին՝ որպես հայ ժողովրդի պաշտպան։ Սա նաև խորհրդանշում է, որ ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք են պայքարում հայրենիքի համար»:

Կկարողանա՞ն հայերը երբևէ կրկին հավատալ խաղաղությանը։

«Եթե մյուս կողմը շարունակի անտեսել հրադադարի համաձայնագրերը և անտարբերություն ցուցաբերի մեր պահանջների և ստորագրված համաձայնագրերի նկատմամբ, եթե թշնամին հրետակոծի սահմանը և բազմիցս կատարի գործողություններ, որոնք խախտում են մեր իրավունքներն ու կնքված փաստաթղթերը, բնականաբար մենք՝ հայերս, չենք կարող հավատալ խաղաղությանը»,- հարցին պատասխանում է Ժաննան։ 

Ռեպորտաժի վերջին մասում վրացի քաղաքագետը խոսում է Ադրբեջանում հաստատված բռնապետության և Ալիևի ավտորիտար կառավարման մասին. «Ադրբեջանում բռնապետ Ալիևը իշխանության գլուխ է 22 տարի։ Նա պաշտոնը ժառանգել է հորից։ Մինչ Ալիևին Արևմուտքում գովաբանում են, մինչդեռ ԵՄ-ն նրա հետ գազի և նավթի պայմանագրեր է կնքում, Ալիևը սահմանափակել է իր երկրում բոլոր ազատությունները։ Ալիևը լռեցրել է քննադատական ​​ձայները Ադրբեջանում։ Յուրաքանչյուր ոք, ով համարձակվում է բարձրաձայնել կամ պաշտպանել Հայաստանի հետ երկխոսությունը, կարող է դավաճան համարվել և դատապարտվել տարիների ազատազրկման։

Ահա թե ինչու այսօր Ադրբեջանից լրագրողների և ակտիվիստների մեծ մասը ապրում է աքսորում»։

Ադրբեջանցի լրագրող Արզու Հեյբուլան պատմում է, որ իրեն դավաճան են համարում Ադրբեջանում, քանի որ համարձակվում է քննադատել իշխանությանը, խոսում է երկրում մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի, երկրում քննադատական մտածողության արգելքի, քաղբանտարկյալների ու լրագրողների հալածանքների մասին:

 

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Զելենսկի
Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել
Կիբեռ
Ադրբեջանում պաշտոնյաների ընտանիքների դեմ զանգվածային կիբեռհարձակումներ են գրանցվել
Կատար
Աշխարհը գտնվում է Երրորդ համաշխարհայինի առաջին տարում․ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ
Հարված
Ռուսաստանը հարվածել է Կիևի մարզին, կա 3 զոհ, 6 վիրավոր
Էրդողան
Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին
Իսրայել
Կարո՞ղ է Ադրբեջանն օգնել Թուրքիային և Իսրայելին հաշտվել․ The National Interest
Հրթիռ
ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինայի համար վճարված Patriot հրթիռների մատակարարումը
Վենս
Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին
Տիգրան
Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել․ Աբրահամյան
ԱՄԷ
Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը
Եկեղեցի
Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախը