Submitted by H.Aslanyan on
սսսս

TRIPP-ն ու Հրվ. Կովկասը. մրցակցությո՞ւն, թե՞ նոր հնարավորություններ Հայաստանի և Վրաստանի համար

2025-ի օգոստոսին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ կնքվեց «Թրամփի ուղու» (TRIPP) մասին փաստաթուղթ, որի նպատակը Հայաստանի հարավով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ստեղծելն է։ Ավելի վաղ՝ 2023-ին, Երևանը ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի նպատակն է  տարածաշրջանի փակ հաղորդակցությունների բացումը վերածել ավելի լայն տարանցիկ հնարավորության և Հայաստանը ներառել Արևելք–Արևմուտք ու Հյուսիս–Հարավ կապուղիներում։

Գրում է civilnet.am-ը:

Այս զարգացումները նոր հարց են առաջադրում Հարավային Կովկասի տարանցիկ համակարգի համար, որտեղ Վրաստանը տասնամյակներ շարունակ առանցքային դիրք է զբաղեցրել՝ ձևավորելով գործող երկաթուղային ցանց, զարգացնելով իր սևծովյան նավահանգիստները և միջազգային բեռնափոխադրումների հաստատված երթուղիները։ Հայաստանի տարածքով նոր ուղիների բացումը կստեղծի մրցակցությո՞ւն երկու երկրների միջև և կնվազեցնի՞ Վրաստանի բացառիկ տարանցիկ դերը, թե՞, հակառակը, կմեծացնի տարածաշրջանով անցնող ընդհանուր բեռնահոսքերն ու Հայաստանի և Վրաստանի տարանցիկ ներուժի փոխլրացման հնարավորությունները։ 

ԱՄՆ-ի առաջարկած TRIPP ծրագիրը բացի երկաթուղուց ու ավտոճանապարհից, ենթադրում է նաև այլ ենթակառուցվածքների՝ նավթագազային խողովակաշարերի, մալուխների անցման հնարավորություն։ Թեև TRIPP-ի ենթակառուցվածքների շինարարության մեկնարկը դեռ չի տրվել, ԱՄՆ-ն ու Հայաստանն արդեն աշխատում են երկաթուղային ինժեներական ուսումնասիրությունների, ներդրումային մեխանիզմների և մասնավոր հատվածի ներգրավման ուղղությամբ։

«Թրամփի ուղին»

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP — Trump Route for International Peace and Prosperity) նախագիծը համաձայնեցվեց 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մասնակցությամբ Վաշինգտոնում։ Հայաստանի հարավով մոտ 42 կմ երկարությամբ այս ճանապարհը կապելու է Ադրբեջանի հիմնական մասը նրա էքսկլավ Նախիջևանին, որն էլ իր հերթին միանալու է Թուրքիայի տարածքին։ Թուրքիայում արդեն սկսվել է Կարս-Դիլուջու երկաթգծի կառուցումը, որը շրջանցելու է Հայաստանը և միանալու է Նախիջևանին։

TRIPP-ի իրականացումը պետք է դիտարկել նաև ավելի լայն՝ Տրանսկասպիական միջազգային տրանսպորտային ուղու՝ (Trans-Caspian International Transport Route - TITR)՝ «Միջին միջանցքի» համատեքստում, որը Կենտրոնական Ասիան Կասպից ծովի, Հարավային Կովկասի ու Թուրքիայի միջոցով կապում է Եվրոպային։ TRIPP-ի հնարավոր ինտեգրումը այս հաղորդակցային համակարգին, ի թիվս այլ երկրների,  հետաքրքրություն է ներկայացնում Միացյալ Նահանագների ու Եվրամիության համար, որոնք Միջին միջանցքը դիտարկում են որպես այլընտրանք Արևելքի հետ իրենց հաղորդուղիներում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը